Աֆղանստանի քաղաքների փողոցներում երրորդ օրն անընդմեջ բողոքներ են անցկացվում անհավասարության և նոր կառավարության դեմ, որը ձևավորվել Է «Թալիբան» շարժման կողմից, և որի կազմում կանայք չեն ընդգրկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները:
ԶԼՄ-ները ներկայացնում են սոցիալական ցանցերում տարածված տեսակադրեր, որտեղ պատկերված են աֆղանցի կանայք, որոնք դուրս են եկել Քաբուլի արևմտյան շրջանի փողոցներ՝ ի նշան առանց կանանց մասնակցության նոր կառավարության ձևավորման դեմ բողոքի: Կադրերում ցուցադրված Է, թե ինչպես են ցուցարարները վանկարկում «Կառավարությունն առանց կանանց ձախողված Է» արտահայտությունը:
Ոմանք պաստառներ Էին բռնել «Աշխատանք, կրթություն և ազատություն» մակագրությամբ: Ինչպես նշվում Է, բողոքի առանձին մասանակիցներ թալիբներին քննադատել են Փանջշերի նահանգը նվաճելու համար:
Մամուլի տվյալների համաձայն, խոշոր ԶԼՄ-ները դադարել են տեղեկացնել բողոքների մասին այն բանից հետո, երբ թալիբները ձերբակալեցին մի խումբ լրագրողների, որոնք սեպտեմբերի 7-ին լուսաբանում Էին Քաբուլում տեղի ունեցող ցույցն՝ ընդդեմ Աֆղանստանում Պակիստանի միջամտության: Զինյալները ֆիզիկական ուժ են կիրառել տեղի Etilaatroz հրատարակության առնվազն երկու լրագրողների նկատմամբ:
ԶԼՄ-ները նշում են, որ օտարերկրացի լրագրողները նույնպես գտնվում են վտանգի մեջ: Այսպես, The Los Angeles Times հրատարակության թղթակից Նաբիհ Բուլոսը իր Twitter-ում գրում Է, որ թալիբները հրել գցել են իրեն ու իր լուսանկարիչ զուգընկերոջը և փորձել են ջնջել նյութերը, որոնք նկարահանվել են բողոքների ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
00:02
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:04 17.06.25
18:03 17.06.25
09:37 18.06.25
14:22 18.06.25
09:44 18.06.25
17:15 17.06.25
13:43 18.06.25
18:59 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03