Սպետմբերի 09-ից 14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» XXV միջազգային թատերական փառատոնին։ Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ: Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Հռիփսիմե Նահապետյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի: Ներկայացումը նախատեսված է 16-ից բարձր հանդիսականների համար: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2020թ․ օգոստոսի 20-ին։ Չորս կին, որ հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ' անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը' այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։ Հոգում ալիքվող փոթորիկները պոռթկում են ինչ-որ բան խմելու, ինչ-որ բան նկարելու տարօրինակ թվացող ցանկություններով։ Չորս տարբեր տարիքի կանայք, որոնք փնտրում են իրենց' այդպես էլ չիմանալով դրա մասին։ «Բելայա Վեժա»-ն Բելառուսում անցկացվող միջազգային թատերական փառատոնն է: Փառատոնին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ ամբողջ աշխարհից:
Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայություն
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
18:45
18:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02