2021թ. օգոստոսի 21-ին «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը դիմում էր ներկայացել ՀՀ գլխավոր դատախազին, այն մասին, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի հին խճուղի 60/1 հասցեի անմիջական հարևանությամբ շահագործվում է քարի արտադրամաս, որը գտնվում է համայնքային սեփականություն հանդիսացող ու բնակելի նշանակություն ունեցող հողատարածքի վրա և համայնքի ղեկավարը հանցավոր անգործություն է դրսևորել, հողի ապօրինի շահագործման փաստի առթիվ միջոցներ չի ձեռնարկել՝ խախատելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 9-րդ ենթակետերի պահանջները: Այս մաին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։ Իսկ ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալների՝ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնականը՝ բնակելի կառուցապատում, իսկ շահագործող Ա/Ձ-ի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներ առկա չեն: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության հանձնարարությամբ դիմումում նշված հանգամանքների կապակցությամբ ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս հին խճուղի 60/1 և 9/12 հասցեների անմիջական հարևանությամբ առկա է համայնքային սեփականություն հանդիսացող և բնակելի նշանակություն ունեցող հողատարածք, որտեղ անձը 2015 թվականից գրանցել է իր անվամբ Ա/Ձ և իրականացնում է քարե արտադրամասի գործունեություն։ Վերջինս 2018-2019թթ. դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար, իսկ 27.05.2021թ. դիմել է ՀՀ վարչական դատարան, որը որոշում է կայացրել հայցի ապահովման միջոց կիրառել: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55