Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության երկրորդ քարտուղար Թեջաս Պագարը և դեսպանի օգնական Լիլիթ Սիմոնյանը: Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ ոլորտի տարբեր գործընթացներում համագործակցության շրջանակն ավելի հարստացնելու և ընդլայնելու նպատակով։ Դեսպան Կիշան Դան Դևալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Անդրանիկ Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է համագործակցության ակտիվացումը ՀՀ ԱԻՆ և Հնդկաստանի ներքին գործերի նախարարության միջև՝ կազմակերպելով փոխայցելություններ փորձի փոխանակման նպատակով: Անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում: Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հնդկաստանում կազմակերպվող դասընթացներին անդրադառանալիս, նշվել է, որ սկսած 2015 թվականից Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն: Դեսպան Կիշան Դան Դևալին առաջարկել է աջակցել ԱԻ նախարարությանը՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հայաստանում մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և աղետների ռիսկի կանխարգելման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու գործում: Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների և այցի համար, ինչպես նաև վերահաստատել կողմերի պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03