Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլին դարի նախագիծ է որակել ինըկիլոմետրանոց թունելի եւ Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որոնք Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտան Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում։ «Սա իսկապես դարի նախագիծ է որովհետեւ տարվա մեջ հարյուր օր այդ ճանապարհը փակ է: Համապատասխանաբար, այդ նախագիծը կարեւոր է ինչպես մեր երկրի ու բնակչության, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար»,-հայտարարել է Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Կվեշեթի-Կոբի ինըկիլոմետրանոց թունելի կառուցման մեկնարկի արարողությանը: Վարչապետի խոսքով՝ այս ճանապարհով օրական կտեղաշարժվի 3,4 հազարական մեքենա: Դրանցից 70 տոկոսը՝ մարդատար ավտոմեքենաներ, իսկ մնացածները՝ բեռնատար:
«Սա ամենամեծ թունելն է Անդրկովկասում, դրա երկարությունը կազմում է ինը կիլոմետր եւ իր պարամետրերով եզակի է ամբողջ աշխարհում»,-նշել է Ղարիբաշվիլին: Նախագծի արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի: Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին, Զարգացման ասիական բանկին եւ շինարարական ընկերությանը՝ թունելի շինարարությանն աջակցելու համար: Սեպտեմբերի 10-ին Կվեշեթի-Կոբի ճանապարհի 23-կիլոմետրանոց հատվածի եւ ինըկիլոմետրանոց թունելի շինարարության շրջանակներում սկսվել է տարածաշրջանի համար բացառիկ նախագիծը: Թունելի կառուցման համար հատուկ պատրաստվել է թունելահորատանցիչ մեքենա, որը տարբերվում է նրանով, որ դրա վիբրացիան նվազագույն մակարդակի է, իսկ դա ապահովում է անվտանգ շինարարական գործընթաց եւ նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սարքը նաեւ տարբերվում է նրանով, որ հորատման գործընթացում իրականացնում է նաեւ պատերի երեսպատում, հաղորդել է Sputnik-ը:
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47