Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Մարտունիում հրավիրել է խորհրդակցություն՝ շրջանի պատասխանատուների ու համայնքապետների հետ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
ԼՂՀ Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման փուլերն Արցախում եւ նախորդ տարիներին կատարված քայլերը: Նա հիմնական գծերով նշել է հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության եւ մեղվաբուծության ոլորտներին:
«Այս հայեցակարգը սահմանելու է գյուղատնտեսության առաջիկա տարիների զարգացման սկզբունքներն ու պայմանները, այդ պատճառով ցանկանում ենք լայն հանրային ու փորձագիտական քննարկման միջոցով ապահովել լավագույն մոդելի ընտրությունը եւ իրագործումը: Այն ընդգրկելու է թե՛ գյուղատնտեսության կազմակերպման, թե՛ պետական աջակցության ցուցաբերման եւ թե՛ հարակից այլ ուղղություններ»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ այդ ամենի հիմքում դրվելու է հողի գիտելիքահեն մշակությունը:
Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ գյուղատնտեսությամբ պետք է զբաղվեն համապատասխան գիտելիքներ ունեցող անձինք, քանի որ փորձը ցույց է տվել, որ տարիների ընթացքում ոլորտում կրած վնասները հիմնականում ոչ գրագետ մշակության արդյունք են: Այդ նպատակով, ըստ Ա. Հարությունյանի, առաջիկայում գյուղատնտեսության նախարարության կողմից կիրականացվեն մասնագիտական դասընթացներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Վարչապետը նշել է, որ պետական քաղաքականությունը եւս ավելի խիստ է դառնալու, եւ աջակցություն է տրամադրվելու այն քաղաքացիներին, ովքեր գյուղատնտեսությամբ զբաղվելիս պահպանելու են անհրաժեշտ ագրոկանոնները:
Ա. Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի տնտեսությունը եւս համաշխարհային տնտեսության ինտեգրացիոն գործընթացի մաս է կազմում, եւ տեղական ապրանքն արտահանելու համար պետք է բոլոր առումներով մրցունակ լինի: «Գյուղմթերքի արտադրության կազմակերպման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհին կառավարությունը շարունակելու է աջակցել ֆերմերներին: Դրան զուգահեռ, մենք հրաժարվելու ենք ազդել գնագոյացման վրա. աստիճանաբար ազատ շուկայական հարաբերություններն են ձեւավորելու հացահատիկի իրական գինը»,- ասել է Ա. Հարությունյանը եւ կոչ արել համատեղ քննարկել առկա բոլոր հարցերը, որպեսզի նախանշված պայմաններով աշխատելու համար խնդիրներ չլինեն:
Ներկաներից շատերը ողջունել են վարչապետի ներկայացրած առաջարկները եւ նշել, որ պատրաստ են մասնակցել հայեցակարգի մշակման աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ գործադիր իշխանության ղեկավարի ներկայացրած մեթոդների շահավետությունն արդեն տեսանելի է առանձին տնտեսվարողների մոտ, եւ, համապատասխան պայմանների տրամադրման դեպքում, իրենք եւս պատրաստ են այդ եղանակներով աշխատել:
Հանդիպումից հետո, վարչապետը, մի շարք տնտեսվարողների ուղեկցությամբ, այցելել է նրանց կողմից արդի միջոցներով մշակվող ծխախոտի դաշտեր ու նռան այգիներ եւ ծանոթացել կատարվող աշխատանքներին:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55