«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել եւ Կարեն Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպը», մեր տեղեկություններով, մտադիր է գնել «Արմենիա» ավիաընկերությունը կամ դրա բաժնետոմսերի մի մասը։
Ընկերությունը, հիշեցնենք, հայկական ռեզիդենտ ընկերություն է, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է հայ ներդրողին՝ Ռոբերտ Օգանեսյանին, իսկ 49-ը տոկոսը՝ վրացի Թամազ Գաիաշվիլուն։ Եվ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրն» այս պահին բանակցում է, որ այս երկուսից, իսկ առավել հավանական է՝ վրացական բաժնեմասից բաժնետոմսերի որոշակի մաս ձեռք բերի։
«Արմենիա» ավիաընկերությունից մեր հարցին, թե ճի՞շտ է, որ նման գործընթաց կա, ասացին․ «Մեր ավիաընկերությունը վեց տարվա իր գործունեության ընթացքում միշտ էլ բանակցել է տարբեր ներդրողների հետ, ինչը կնպաստի ինչպես «Արմենիա» ավիաընկերության, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, հետեւաբար՝ բանակցությունները մեր գործընթացի անբաժանելի մասն են կազմում»։ Ըստ էության՝ արձանագրենք, որ չհերքեցին մեր տեղեկությունը։
Հիշեցնենք, որ իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը եւս սկսել է ավիացիոն բիզնեսով զբաղվել՝ ձեռք բերելով մոլդովական Fly One ավիաընկերությունը։ Իսկ հուլիսին Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի (ANIF. պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) ղեկավար Դավիթ Պարազյանը լրագրողներին ասել էր․ «Մենք գիտենք, որ Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում, ազգային ավիափոխադրող հիմնելիս հաշվի ենք առել նաեւ այդ փաստը»։ Խոսքն արաբական ներդրողների հետ համատեղ ստեղծվող ընկերության մասին է։
Չի բացառվում, որ Կարապետյանների կողմից «Արմենիա»-ում ներդրում կատարելն ու ընկերությունն ուժեղացնելն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ՝ Սուքիասյանների հետ մրցելու խնդիր կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02