Հայաստանն արտերկրում լայն PR-ի կարիք ունի, ինչի համար հսկայական գումարներ են պահանջվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: «Հայաստանը դրսում լայն PR-ի մեծ կարիք ունի, այնպես, ինչպես հարևան Վրաստանը, սակայն այնտեղ պետությունը հսկայական գումարներ է ծախսում սեփական երկրի PR-ի համար: Վերջերս Վրաստանում էի, և երբ իմացա, թե տուրիզմի զարգացման համար որքան գումար է ծախսվում, ես ինձ վատ զգացի: Վրաստանը տարեկան 12 մլն դոլար է տրամադրում զարգացող տուրիզմի համար, իսկ Հայաստանը՝ 400 հազ. դոլար: Բրավո մեր կառույցներին, որ այսքան գումարի մեջ կարողանում են ինչ-որ բան անել»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով՝ հարևան երկրների մարտահրավերներն ուժեղ են, իսկ մրցակցային դառնալու համար Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ: Նունե Մանուկյանը նշեց, որ Հայաստանի պոտենցիալը էկոտուրիզմն է, որը կարելի է խթանել ներքին փառատոների կազմակերպմամբ, ինչը Հայաստանն առավել ճանաչելի է դարձնում անգամ տեղի հայերի համար։ Հարցին, թե ինչ խնդիրներ կան, որոնց լուծման դեպքում գոնե մեկ կամ երկու տարվա ընթացքում Հայաստանում տուրիզմը զգալի զարգացում կապրի, Նունե Մանուկյանն ասաց, որ չնայած խնդիրներին տուրիզմի ոլորտում կայուն աճ է գրանցվում. «Երբ ես 1999-ին փորձում էի կայք ստեղծել, երեք հյուրանոց կար, մի քանի գործակալություն, մի քանի ռեստորան։ Տարիներ անց հենց նույն ոլորտում տեսնում ես, որ տուրիզմն այն ոլորտներից է, որը կայուն աջ է գրանցում»: Նունե Մանուկյանը հավելեց, որ Հայաստանում տուրիզմի նոր ձևեր ևս զարգացում են ապրում, ինչպիսին է էկոտուրիզմը, արկածային տուրիզմը և այլն։
Tert.am
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02