Ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Սեպտեմբերի 10-ին պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել Կազբեգիի մունիցիպալիտետում (Մցխեթա-Մթիանեթիի շրջան)։ Jnews-ի հաղորդմամբ, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Խաչաձև լեռնանցքի տակ փորվող թունելը` Ծկղերե գյուղից մինչև Կոբի գյուղը, Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է: Դրա տրամագիծը 15 մետր է կազմում:
«Սա Անդրկովկասում ամենամեծ թունելն է, որի երկարությունը 9 կիլոմետր է, և այն եզակի է իր պարամետրերով», – միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհը՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց` Կոբի-Գուդաուրի հատվածը, որը ձմռանը հաճախ փակ է ձնահյուսի վտանգի պատճառով: Վարչապետը հիշեցրել է, որ մայրուղով ամեն օր շարժվում է 3-4 հազար ավտոմեքենա, որոնցից 30 տոկոսը բեռնատարներն են:
«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ այս ճանապարհը տարվա ընթացքում փակ է մոտ հարյուր օր, և մեր բնակչությունը չի կարողանում տեղաշարժվել: Ըստ այդմ, այս նախագիծը կարևոր է և՛ մեր երկրի, և՛ բնակչության, և՛ ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է Ղարիբաշվիլին:
Ինը կիլոմետրանոց թունելի կառուցման համար նախապես հավաքվել էր հատուկ հորատիչ մեքենա: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ սարքավորումը ցուցաբերում է նվազագույն վիբրացիա: Նրանց կարծիքով, դա կապահովի շինարարության անվտանգ գործընթացը և նվազագույն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Ընդհանուր, Քվեշեթի-Կոբի ճանապարհին պետք է կառուցվի հինգ կամուրջ և հինգ թունել: Ճանապարհահատվածի երկարությունը 23 կիլոմետր է, ինչը 11 կիլոմետրով պակաս է գոյություն ունեցող ճանապարհի երկարությունից: Այս հատվածով երթևեկելու ժամանակը պետք է կրճատվի 1 ժամով:
Նախագծի համաձայն՝ նոր ճանապարհի գոտում կընդգրկվեն Քվեշեթի, Արախվեթի, Զաքաթքարի, Բենիանի-Բեգոնի, Սվիանա-Ռոստիանի, Մուղուրե, Ցքերե և Կոբի գյուղերը: Միևնույն ժամանակ, տարանցիկ փոխադրումներն այլևս չեն իրականացվի Գուդաուրի հանգստավայրով:
Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագծի արժեքը 1,2 մլրդ լարի է: Շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Աշխատանքը վերահսկվում է UBM միջազգային վերահսկիչ ընկերության կողմից: Նախագիծը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2024 թվականը:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27