Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այս փուլում նա չի տխրում իր աշխատանքի ոչ մի մասի համար և նախընտրում է Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններից հետո իր ծրագրերից առաջ չընկնել: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ժամանակակից լրագրության «Համայն Ռուսաստան 2021» համաժողովի հարցուպատասխանի ժամանակ նախարարին հարցրեցին, թե արդյո՞ք նա սեպտեմբրին կայանալիք ընտրություններից հետո ցավով չի տեղափոխվի ԱԳՆ-ից Պետդումա և ինչին է ամենից շատ կարոտելու իր աշխատանքում: Հարց տվողը Լավրովին հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ իր համար ցավալի կլինի ներկայիս արտաքին գործերի նախարարաին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Պետդումա ուղարկել:
«ՌԴ Նախագահը կարճ պատասխանեց, բայց ոչ մեկ բառով: Նա ասաց՝ ցավալի է, բայց իրենց որոշելիքն է: Բայց նախ պետք է սպասել ընտրությունների արդյունքներին: Ես նախընտրում եմ առաջ չընկնել և այս փուլում աշխատանքիս ոչ մի հատվածից չեմ տխրում»,-արձագանքել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Հունիսի 19-ին կայացած «Եդինայա Ռոսիա» համագումարի արդյունքներից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով, կուսակցության ցուցակի դաշնային մասը ներառում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի Կոմունարկայի թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Համառուսական ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան և Երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03