Իրանը դարձյալ թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ունենալ, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ էսլամիի հայտարարությանը: «Համաձայնեցված է, որ ՄԱԳԱՏէ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի իրականացնի անհրաժեշտ աշխատանքները տեսախցկիների հետ: Մենք պայմանավորվել ենք, որ ՄԱԳԱՏէ-ի գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Թեհրան եւ կանցկացնի բանակցություններ իշխանությունների հետ»,-հայտնել է էսլամին: Նա նշել է, որ Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ վստահության ամրապնդմանը: «Մենք վարել ենք կառուցողական բանակցություններ, եւ մեր միջեւ խնդիրները կրում են միայն տեխնիկական բնույթ»,-հավելել է նա: Մայիսի վերջում ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանը երեք ամսով երկարաձգել են իրանյան միջուկային օբյեկտների մոնիթորինգի մասին ժամանակավոր պայմանավորվածությունը: Սակայն Իրանը դադարեցրել է ՄԱԳԱՏէ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի հավելված արձանագրության գործողությունը, որից հետո գործակալությունը զրկվել է հսկողության տեսախցիկների հասանելիությունից իրանյան միջուկային օբյեկտներում: Թեհրանում հայտարարել են, որ տեսախցիկներից ստացված տեղեկատվությունը կջնջվի երեք ամիս անց, եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները ։
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27