Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները կվերականգնեն աշխատանքը շաբաթվա ընթացքում, երբ կլուծվեն հարցերը, որոնք կապված են դասացուցակում փոփոխությունների, ինչպես նաեւ բուհերի ֆինանսավորման հետ, հաղորդում է Ariana News հեռուստաալիքը: «Ներկայում քննարկվում են տարբեր տեխնիկական հարցեր, որոնք կապված են համալսարանների լիարժեք գործառնության վերականգնման հետ: Գլխավորապես դա կապված է ֆինանսավորման, ինչպես նաեւ դասացուցակում փոփոխությունների հետ, քանի որ քիչ նշանակալի առարկաները պետք է բացառվեն ուսումնական ծրագրից եւ փոխարինվեն ժամանակակից առարկաներով: Բոլոր խորհրդակցությունները կավարտվեն մեկ շաբաթվա ընթացքում»,-հայտարարել է «Թալիբանի» կողմից «Աֆղանստանի Իսլամական էմիրատի» բարձրագույն կրթության նախարարի պաշտոնում նշանակված Աբդուլ Բաքի Հաքանին: Նախարարի խոսքով՝ կրթական հատվածը վերջին շրջանում ամենատուժած ոլորտներից մեկն է: Միեւնույն ժամանակ նա հաստատել է, որ այսուհետ երկրում կրթական գործընթացը կկառուցվի գենդերային հատկանշի հիման վրա. արական սեռի ուսանողներին կդասավանդեն տղամարդ դասախոսները, իսկ ուսանողուհիներին՝ կանայք: Բացի այդ, ուսանողներն ու ուսանողուհիները կսովորեն առանձին: Միեւնույն ժամանակ նա կոչ է արել վերադառնալ հայրենիք աֆղանցի կին եւ տղամարդ դասախոսներին, որոնք աշխատում են Աֆղանստանի սահմաններից դուրս:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44