ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը (նկար 1)։ Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը, ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու տարածել։ Հողատուների հաշվարկը պարզ էր. մի կողմից պետք է ամեն կերպ սղցնել տարածաշրջանային ապաշրջափակման հայանպաստ լինելու բլեֆը, մյուս կողմից՝ նրանք «հաճելի եւ դրական» լուրերի կարիքն ունեն երկրի կորուստներն ու ցավը քողարկելու համար։ Պարզվում է, որ Հնդկաստանը լրջորեն վերանայում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ռազմավարությունը եւ սկսում է կենտրոնանալ մեկ այլ նախագծի վրա՝ India Arab-Med Corridor ( քարտեզ 2)։ Սույն նախագիծը շրջանցելու է Հարավային Կովկասը եւ բաղկացած է լինելու հետեւյալ հատվածներից՝ Մումբայի նավահանգիստ- ԱՄԷ- Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրայել կապող երկաթգծից-Խայֆայի նավահանգիստ-հունական Պիրեյ նավահանգիստ։ Այս նախագիծը հնարավոր դարձավ Էմիրաթների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման շնորհիվ եւ հանդիսանում է հնդկական պատասխանը չինական «Ճանապարհ եւ Գոտի նախաձեռնությանը»՝ BRI։ Արդյունքում արձանագրենք, որ Հարավային Կովկասում կոմունիկացիոն ապաշրջափակումը Հայաստանի համար ենթադրում է գլոբալ բարիքների բացակայություն՝ ազգային շահերի զիջման ֆոնին։
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02