Նման ընդդիմադիր գործունեությունը բոլոր տեսակի իշխանությունների համար նվեր է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այս գործունեությունը, այս բառապաշարը, որ այս ընթացքում դրսեւորվում է անկեղծ նվեր է: Հավատացեք, իշխանությունը դրանից միայն շահում է: Երբ ՀՀ օրհներգը հնչում է եւ դրանից հետո պատգամավորը հարցնում է, խոսում է իմ հանգստի մասին, դա միայն կարող է հետաքրքրել խոհանոցում եւ ֆեյսբուքում նստած ձեր եւ մեր ինչ-որ քանակության մարդկանց, բայց քաղաքական առումով դա զրո նշանակություն ունի: Որովհետեւ բոլորը գիտեն, թե ով է այս դահլիճում կոռումպացված, որտեղից սնվում եւ այլն: Իսկ դրան հաջորդել է 11 բարձր հանդիպում, որը տեղի է ունեցել Վիեննայում, որոնք ունեցել են քաղաքական մեծ արժեք ու կարեւորություն, բայց որի մասին ընդդիմությունը չի խոսում»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այդ բառապաշարն արդեն ընտրությունների ժամանակ օգտագործվել է իր ու իր գործընկերների մասին. «Ասվել ու հնարվել են բոլոր հնարավոր բաները: վերցվել է մի նխադասություն, հետո ֆեյքերով մեկը տակը գրել է, օրինակ, որ X անձնավորության հյուրանոցն արժի 2 մլն դրամ: հետո չի էլ լինում բռնել այդ մարդուն, որ ականջներից բերել, այդ սուտասան տականքին, որ պատասխան տա, որովհետեւ ինքը ֆեյք է: Բայց գալիս էստեղ այդ ֆեյքի հիման վրա հայտարարություններ են անում»,-ասաց ԱԺ նախագահը:
Այնուհետեւ նա հավելեց. «Նոր փորձ կատարվեց օրակարգ մտցնել Վազգեն Սարգսյանի հետ կապված ինչ-որ հայտարարություններ արվեց: Վազգեն Սարգսյանը վազգեն Սարգսյան է, դա արժեք է եւ մեր ազգային հերոսն է: Որեւէ մեկը այս դահլիճում չի փորձել ու չի փորձի նման մարդկանց մասին որեւէ վատ բան ասի: Ու մի պատմություն մատմվեց: Այդ պատմությունն ունի իր երկրորդ մասը, որ քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքերից սնվում էին, գնում էին տարբեր խնդրանքներով էին դիմում, այդ վատ քաղաքական գործիչները այդ վատ գործարարներից:
Այդ պատմությունները նույնպես այստեղ կարող են տեղ գտնել եւ պատմվել: Ինչ վերաբերում է վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պատմության մեջ մնալուն, ապա, այո, նրանք պատմության մեջ կմնան. Վազգեն Սարգսյանը իր ձեւով, պարոն Քոչարյանը իր ձեւով: Իսկ թե ինչ ձեւով կմնան, այ դա արդեն շատ-շատ տարբեր ու վիճելի խոսակցություն է»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55