ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 37-ամյա բնակիչը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում հանդիպել է ընկերոջը՝ 54-ամյա տղամարդուն: Վերջիններս,, փոխադարձ պայմանավորվածությամբ, նույն թաղամասում գտնվող խանութից օղի են գնել և գնացել 54-ամյա տղամարդու բնակարան, որտեղ միասին խմել են գնած օղին: Նույն օրը` ժամը 15:50-ի սահմաններում, նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 37-ամյա տղամարդը, տան հյուրասենյակից վերցնելով մետաղյա աթոռը, ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին` պատճառելով բաց, բութ գանգուղեղային վնասվածք, որից հետո հեռացել է, իսկ 54-ամյա տղամարդը, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03