Մարդու իրավունքների խախտումների պատճառով ԱՄՆ կառավարությունը կսառեցնի 130 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնությունը Եգիպտոսին, հաղորդում է Politico թերթը: Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի 130 մլն դոլարի ռազմական օգնությունը տրամադրել Եգիպտոսին միայն այն դեպքում, եթե երկրի կառավարությունը դրականորեն արձագանքի մարդու իրավունքների կոնկրետ պայմաններին: Միաժամանակ, պետքարտուղարը կարող է շրջանցել կառավարության օրենսդիր իշխանության այս պահանջը եւ օգնություն ուղարկել Կահիրե՝ ելնելով Վաշինգտոնի շահերից: Պետքարտուղարության ներկայացուցիչնը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների եւ Եգիպտոսի առաջնորդները «կիսում են երկու երկրների միջեւ ամուր եւ արդյունավետ գործընկերության հանձնառությունը»: Ըստ թերթի տվյալների՝ ԱՄՆ-ը տարեկան 1,3 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնություն է տրամադրում Եգիպտոսին: Սակայն, ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ, այդ գումարից 300 միլիոն դոլարը կարող է տրամադրվել միայն Եգիպտոսի կողմից մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք պայմանների պահպանման դեպքում: Ամերիկացի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ այս տարի Կոնգրեսը նախատեսում է Կահիրեին վերը նշված 300 միլիոն դոլարից 170 միլիոն դոլարը ուղարկել, իսկ մնացած 130 միլիոն դոլարը պահել: Ընդ որում՝ 170 միլիոն դոլարը կարելի կլինի օգտագործել միայն որոշակի նպատակներով, որոնց թվում են՝ ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների անվտանգության ապահովումը եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55