Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների ու Անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում քննարկվել է իրադրությունն Աֆղանստանում, միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրների լայն շրջանակն ու ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: Այս մասին նիստի ամփոփման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նա ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակում է բարդ մնալ, սակայն հատկապես անհանգստացնող է իրադրությունն Աֆղանստանում: «ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները միասնական են իրենց կարծիքում և ևս մեկ անգամ հաստատել են դիրքորոշումն այն մասին, որ ՀԱՊԿ հարավային սահմանների մոտ իրադրության սրվելու պարագայում Տաջիկստանին կհատկացվի ողջ անհրաժեշտ ռազմական ու դիվանագիտական օգնությունը»,- հայտարարել է Զասը: Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ ՀԱՊԿ անդամները հորդորել են այդ երկրի էթնիկ խմբերին զերծ մնալ ռազմական դիմակայությունից: Նիստի շրջանակում հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է կառույցում 2022 թվականին Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունների մասին:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27