Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
«Կենդանական աշխարհի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից:
- Խիստ խնդրահարույց է նաև վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու ոլորտում ներկայումս դաշտում տիրող իրավիճակը և առկա խնդիրները: Գործող օրենսդրությունը լիարժեքորին չի կարգավորում այդ հարցերը և օրենսդրական բացերը ստեղծում են հարցեր, որոնք առաջնահերթ կարգավորման կարիք ունեն:
Այս խնդիրներն առավել ցայտուն արձագանք ստացան 2015 թվականին միջազգային մամուլում տեղ գտած Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող վայրի կենդանիների վիճակը նկարագրող տեսանյութից և լուրերից՝ այդ կենդաբանական այգում ի թիվս այլ կենդանիների առկա էին երկու արջ և երեք առյուծ, որոնք գտնվում էին կեցության անբավարար պայմաններում, հյուծված էին, իսկ նրանց կերակրումն իրականացվում էր կամավորների կողմից: Այս և նմանատիպ այլ հարցերի կարգավորման նպատակով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծվեց աշխատանքային խումբ, մշակվեցին առաջարկություններ ինչն էլ ընկած է այս նախագծերի հիմքում: Համաձայն սահմանվող կարգավորումների նախատեսվում է դրույթներ` նպատակաուղղված վայրի կենդանիներ պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելուն:
- Թույլտվությամբ սահմանվելու են հատուկ պայմաններ և պահանջներ, որոնք սահմանափակելու են ոչ մասնագիտական մոտեցմամբ վայրի կենդանիների անազատ պայմաններում պահելը: Գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելու նպատակով աահմանվել է նաև հաշվետվողականության մեխանիզմ՝ համաձայն որի իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառվելու են և այդ տեղեկատվության ամենամյա կտրվածքով փոխանցվելու է լիազոր մարմին:
- Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։
- Կարգավորումներ են առաջարկվում նաև վայրի կենդանիների առք ու վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման կազմակերպման և իրականացման գործընթացում՝ բացառելու համար։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55