Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թեւերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սեւ ցուցակում» են գտնվում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներսում այդքան էլ մեծ դերակատարում չունի, ուղղակի կերպար է, որին խմբակցությունը, մեղմ ասած, «չի ենթարկվում»:
Նույն կարգավիճակում է նաեւ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը նախկին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի պես ուժային մեթոդներ չի կիրառում, անգամ չի կազմակերպում քվեարկությունները: Իհարկե, մեծ հաշվով, բոլորն իրականացնում են գործադիրից եկող հրահանգները, սակայն լոկալ հարցերում խմբավորումների ղեկավարներն են գործում. Տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը ունեն իրենց խմբերը: Մի խումբ կա, որ ենթարկվում է Մարիա Կարապետյանին, մի խումբը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերահսկողության տակ է, կան մարդիկ որոնք տարբեր հարցեր քննարկում են Հրաչյա Հակոբյանի հետ: Այսինքն՝ 72 հոգուց բաղկացած խմբակցությունը բաժանվել է «մասերի»:
Իսկ, ահա, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը «սեւ ցուցակում» է, թիմում գրեթե բոլորը խնդիրներ են ունեցել Թորոսյանի հետ, երբ նա նախարար էր կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: ԱԺ-ում կարծես անկախ ուղղություն լինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որին եւս թիմը չի ընդունում նույն Թորոսյանի նման վարքագիծ ունենալու պատճառով: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մեկուսացած է թիմից ու իրեն դեռ նախարարի կարգավիճակում է զգում` վերեւից նայելով մեծամասնությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03