Ֆրանսիայի Տուլոն քաղաքի դատարանը 10 հազար եվրոյի չափով տուգանել է ակտիվիստին, որը գովազդային վահանակի վրա Էմանուել Մակրոնին պատկերել է Ադոլֆ Հիտլերի կերպարում, հայտնել է Euronews-ը:
62-ամյա Միշել-Անժ Ֆլորին դատապարտվել է պետության ղեկավարին հրապարակայնորեն վիրավորելու համար: Դատավճռի կայացումից հետո տղամարդը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել: Ակտիվիստը կարծում է, որ դատարանը խախտել է իր՝ ծաղրանկարի իրավունքը:
«Չեմ կարողանում դրան հավատալ», - գրել է նա Twitter-ում: «Ծաղրանկարի իրավունքը հուղարկավորվեց Տուլոնում»:
Ֆլորիի փաստաբան Բերանժե Տուրնեն ասել է, որ «նախագահը, որն այդքան բուռն կերպով պաշտպանում է խոսքի ազատությունը, կարծում է, որ այդ ազատությունն ավարտվում է իր անձով»:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դատի է տվել Ֆլորիին հուլիսի վերջին, երբ Տուլոնի փողոցներում ցուցադրվել է գովազդային վահանակ, որտեղ երկրի ղեկավարը պատկերված է եղել Հիտլերի կերպարում: Նացիստական բանակի համազգեստով քաղաքական գործչի պատկերի աջ կողմում Երրորդ Ռեյխի դրոշի ֆոնին գրություն է եղել. «Հնազանդվիր: Պատվաստվիր»: Այսպիսով, պաստառի հեղինակը դեմ է արտահայտվել երկրում կարանտինի խստացմանը:v
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44