«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանրապետության մի քանի հիվանդանոցներում պետպատվերի գումարներն ավարտվել են, Առողջապահության նախարարությունն էլ մինչեւ տարեվերջ մտադիր չէ ավելացնել պետպատվերի հատկացումները: Ինչ անել հարցին ի պատասխան՝ նախարարությունը հիշեցնում է օգտվել հերթագրման գործող կարգից: Հերթագրում իրականացնող հարթակն «Արմեդ»-ն է, որ շուրջ 400 հազարից ավելի շահառուներ ունի, որոնք մինչև տարեվերջ բուժօգնությւոն ստանալու համար վաղուց են գրանցվել:
Թե ինչքանով է արդյունավետ գործում պետբյուջեից տարեկան 19 մլն դրամ գումար ստացող «Արմեդ» համակարգը, փորձեցինք հասկանալ՝ ըստ հրապարակված ցուցանիշների ու հրապարակումների: Մասնավորապես, ուսումնասիրելով Առողջապահության նախարարությունում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները (2021-ի 1-ին եռամսյակի ցուցանիշների վերաբերյալ)՝ տեղեկանում ենք՝ վերոնշյալ ծրագրով բժշկական բաղադրիչի հսկողությունը «գրեթե բացակայում է»: Ի՞նչ է ստացվում. Հաշվեքննիչ պալատը շատ ավելի վաղ էր զգուշացրել, որ պետպատվերի հետ կապված խնդիր է առաջանալու: Մյուս կողմից՝ հայտնի չէ, թե այդ ծրագրով իրականացված բժշկական օգնությունը որքանով էր համահունչ պացիենտների վիճակին ու կարիքներին:
Հարց է առաջանում՝ հնարավոր չէ արդյոք պացինետի բուժումն իրականացվել պոլիկլինիկայում, խնայել այդ միջոցներն ու դրանք ուղղել այլ ծրագրերն, օրինակ՝ վիրավոր զինծառայողների բուժօգնությանը: Նշենք, որ նախկինում էլ էր պատահում, երբ տարվա կեսին հատկապես խոշոր հիվանդանոցներում, որտեղ բժշկական մեծ ծավալի բուժսպասարկում է իրականացվում, պետպատվերի գումարներն ավարտվում էին, սակայն նման դեպքերում հիվանդանոցը շարունակում էր սպասարկել պետպատվերով բուժում ստանալու իրավունք ունեցող հիվանդին, ինչի դիմաց պետությունը հետո էր վճարում ԲԿ-ին: Այսինքն՝ պետությունը պարտք էր կուտակում, ապա այն մարում էր կա՛մ հաջորդ տարի, կա՛մ բյուջեում վերաբաշխումներ անելով:
Այսպիսի պայմանավորվածություն էր ձեռք բերվում մասնավոր հիվանդանոցների և Առողջապահության նախարարության միջև։ Նախարարությունը, սակայն, ինչպես երևում է, համապատասխան քայլեր չի ձեռնարկում, որ ընթացիկ խնդիրները ոչ միայն չկրկնվեն եկող տարիներին, այլ նաև էական ազդեցություն չթողնեն մարդկանց առողջության և կյանքի որակի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03