Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՆՈՂԿԱԼԻ Է ԵՎ ԱՄՈԹԱԼԻ
Նայում եմ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցածին ու սարսափում։ Կարծես դեպքը տեղի է ունենում ինչ-որ անհայտ, աշխարհից կտրված, տասներորդական բռնապետական երկրում, որը չի անդամակցում որևէ միջազգային կառույցի և որտեղ չի գործում որևէ օրենք, այլ միայն ու միայն տեղի գավառապետ-բռնապետիկի հրահանգը։ Բայց, այս ամենը տեղի է ունենում, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ, «ժողովրդավարական» Հայաստանում։ Անիմաստ, ոչինչ չարտահայտող, բութ հայացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։ Եվ այս ամենը մի երկրում, որի ղեկավարը թշնամուն է հանձնել հայրենիքը, տալով հազարավոր զոհեր, ում գերիները տառապում են թշնամու զնդաններում։ Եվ այդ նույն երկրում պատրաստվում են տոնել․․․լեզուս չի պտտվում ասել ինչը․․․ Բազմիցս ասել և նորից կրկնում եմ՝ լավ, հասկացանք, մի կիսագրագետ, ողորմելի զավթել է իշխանությունն ու հանձնել հայրենիքը։ Բայց, դուք, այդ բռնապետիկի համախոհներ, պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները։ Միթե՞ կարելի է հանուն փողի այդ աստիճան նվաստանալ»։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15