ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ), եթե Իրանը նույն մոտեցումը ցուցաբերի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից՝ 76-րդ նստաշրջանում ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակներում, փոխանցել է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխմանը: Մենք աշխատում ենք «5 գումարած 1» ձեւաչափով՝ Իրանին դիվանագիտորեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձնելու համար», - ասել է նա: «Մենք պատրաստ ենք ամբողջությամբ վերադառնալ [համաձայնագրին], եթե Իրանը նույնը անի»: Ավստրիայում Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ ապրիլից բանակցություններ են ընթանում՝ իրանական միջուկային համաձայնագիրը իր սկզբնական տեսքով վերականգնելու համար: Կողմերը քննարկում են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, միջուկային ոլորտում նրա ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների վերադարձը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ՝ առանց Իրանի մասնակցության: Ի սկզբանե պատվիրակությունները նախատեսել են աշխատանքներն ավարտել մայիսի վերջին, ապա` հունիսի սկզբին: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն երեքշաբթի հայտարարել է, որ Վիեննայում մի քանի շաբաթվա ընթացքում վերսկսվելու են միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունները:
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03