ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն ճանապարհ է հարթել Ներկայացուցիչների պալատում ANCA-ի կողմից աջակցվող փոփոխության ամբողջական վերանայման համար՝ ներկայացուցիչներ Թոնի Կարդենասի (D-CA), Ադամ Շիֆի (D-CA) եւ Բրեդ Շերմանի (D-CA) գլխավորությամբ, ովքեր Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Փոփոխությունը պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականին օգտագործվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար, հաղորդում է ANCA-ն: Հանձնաժողովը նաեւ կողմ է քվեարկել, որպեսզի Ներկայացուցիչների պալատին թույլ տրվի լիարժեք քվեարկել Արցախ/Հայաստանի օգտին փոփոխությունների հարցով՝ ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոնեի, Դեյվիդ Վալադաոյի, Դինա Տիտուսի եւ Ջիմ Մաքգովերնի գլխավորությամբ: Փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատի կողմից «2022 ֆինանսական տարում ազգային պաշտպանական լիազորությունների մասին օրենքի» (H.R.4350) քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել սեպտեմբերի 21-ին: Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին»: «Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք փաստերի մասին ամբողջական զեկույց ստանանք, քանի որ ձգտում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար»,- ասել է ներկայացուցիչ Կարդենասը: «Ուրախ եմ, որ սերտորեն համագործակցել եմ ներկայացուցիչներ Շիֆի եւ Շերմանի հետ` փոփոխությունը մտցնելու համար, որը հենց դա է անում: Այս զեկույցը վճռորոշ նշանակություն ունի Ադրբեջանի գործողությունների մասշտաբի եւ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտման վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար: Բացի այդ, դրանում հստակորեն կնշվի, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի մնացած բոլոր հայ ռազմագերիներին անվերապահորեն Հայաստան վերադարձնելու իր պարտավորությունը: Ես երախտապարտ եմ համահովանավորների երկկուսակցական խմբին, որը միացավ մեզ այս ջանքերում, եւ քրտնաջան կաշխատեմ, որպեսզի զեկույցը պատրաստ լինի»:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44