ԱԺ աշխատանքային երկրորդ օրն ոչնչով առանձնապես չառանձնացավ, բացի դատարկ դահլիճի առկայությամբ: Նույն գաղջն էր ու բուտաֆորիկ դեմքերը: Կարճ ձևակերպմամբ` պառլամենտում «գալոչկայի» համար զուտ «կալենդարնի» հարցեր էին: ԱԺ-ում նախատեսած 4 նիստերից երեքի ժամանակ քննարկվեց ընդամենը 2 օրենսդրական նախագիծ Համայնքների ֆինանսական համահարթեցման և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցերը: Ելույթ ունեցողները բացառապես նույն մարդիկ էին: Հիմնականում միաոճ հարցադրումներ և պրիմիտիվ ելույթներ, բացառությամբ մի քանի պրոֆեսիանալ և սուր հարցադրումների: Դահլիճում ներկա էին 8 հանրապետական 3 ՕԵԿ ներկայացուցիչ, ԲՀԿ-ից 4 հոգի, գումարած Բագրատյանը, Դեմիրճյանն ու Թևանը: Նիստը վարողները շատ անհավես էին իրենց գործն անում և այն տպավորությունն ունեի, որ մարդիկ գրանցվում և ելույթ են ունենում ընդամենն արտահերթի ուղեծիրը պահելու համար: ԱԺ-ում մի կոնկրետ գործելոճի եմ հանդիպել. ելույթ ունեցող կամ հարց տվող պատգամավորը հայտնում է, թե «նախորդ հարց տվողները կանխեցին իմ հարցը, կամ ելույթ ունեցողների մի քանիսը խոսեցին այս հարցի մասին», սակայն այնուամենայնիվ շարունակում են մաշել ԱԺ-ի խոսափողները: Հ.գ. 1. Արդեն երկրորդ օրն է պառլամենտյան կամարներից ներս չեն հնչում մշտական ելույթ ունեցող ու բոլորին անխտիր քննադատող թունդ ընդդիմադիրների համբավ ունեցող Ուրիխանյանը, Նիկոլը և Էդմոնը: Դե հասկանալի է մարդիկ կոնկրետ մտած են ՏԻՄ ընտրությունների թեմայի մեջ և ԱԺ աշխատանքներն ուղղակի անտեսում են: Այստեղ պարզ է դառնում հետևյալը. քաղաքական ուժերը շատ հաճախ խոսում են իրենց բազմահազարանոց թիմի և աջակիցների բանակի մասին, սակայն ԱԺ աշխատանքներից բացակայում են կուսակցությունների լիդերներն ու սիմվոլները, տեղում անձամբ քարոզարշավ կազմակերպելու համար: Հ.գ. 2. Հետաքրքրիրն այն է, որ ԱԺ աշխատանքներն արհամարելը կամ ուղղակի նիստերին չմասնակցելը ոչ կոռեկտ վերաբերմունք է պետականության և օրենսդրության նկատմամբ. հետագայում պետք է անընդհատ լսենք, որ «օրինագծեր են բերվում հապշտապ» կամ «ԱԺ-ն դակիչ մարմին է» ատահայտություները. ԱԺ դատարկ դահլիճը դրա վառ առհավատչյան է:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58