Երեքշաբթի օրը Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլոնցզյան նահանգի Հարբին քաղաքի վարչական կենտրոնում հայտնաբերվել է ներքին կորոնավիրուսային վարակի երեք նոր դեպք: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը: Վարակի տարածումը կանխելու համար քաղաքի իշխանությունները մեկ շաբաթով փակել են մանկապարտեզները, դպրոցները, կինոթատրոնները, մարզադահլիճները և սկսել են բնակչության զանգվածային թեստավորման գործողությունները: Բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում խուսափել հասարակական տրանսպորտով երթևեկելուց և դուրս չգալ տներից: Հարբինի մի քանի շրջան հայտարարվել է «վարակի միջին ռիսկի» գոտի: Մինչ Հարբինում ներքին կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին հայտարարելը, դրա տարածման շրջանը եղել է Ֆուջյան հարավարևելյան նահանգը, որտեղ սեպտեմբերի 10-ից ի վեր գրանցվել է վարակի 418 դեպք, որոնք կապված չեն դրսից «ներմուծված» վիրուսի հետ: Հեյլոնցզյան նահանգը սահմանակից է ՌԴ-ին և սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի սահմանամերձ շրջանների հետ: COVID-19-ի համաճարակի բռնկումից ի վեր Չինաստանում գրանցվել է վարակի 95 հազար 851 դեպք, վիրուսից և հարակից հիվանդություններից մահացել է 4 հազար 636 մարդ:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58