Թուրքական «Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է օգոստոսի վերջին արված հարցման արդյունքները, որոնցից պարզ է դառնում Թուրքիայի քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։ Ըստ հարցման արդյունքների՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքը (Millet İttifakı) քվեների համամասնությամբ առաջ է անցել իշխող «Ժողովրդական» դաշինքին (Cumhur İttifakı)։ Այսպես, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) հավաքել է 31.5 տոկոս, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) 8.2 տոկոս ձայն, հետևաբար «Ժողովրդական» դաշինքը հավաքել է ընդհանուր 39,7 տոկոս ձայն։ Կենտրոնը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախորդ ամսվա համեմատ ԱՇԿ-ի վարկանիշն աճել է 2 տոկոսով։ Չնայած նրան, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) օգոստոսին շուրջ 1 տոկոս վարկանշային անկում է ունեցել՝ «Ազգ» դաշինքի ընդհանուր քվեների թիվը բարձրացել է։ Ըստ այդմ՝ ԺՀԿ-ն հավաքել է 27.1 տոկոս, «Լավ» կուսակցությունը (İyi Parti)` 14.7 տոկոս, հետևապես «Ազգ» դաշինքն ընդհանուր հավաքել է 41.8 տոկոս։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) ստացել է 10.3 տոկոս, Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը՝ 1.7 տոկոս, «Երջանկություն» կուսակցությունը (Saadet Partisi)՝ 1.1 տոկոս, Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը (Gelecek Partisi)` 0.6 տոկոս ձայն։
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44