Քալիֆորնիայում աճուրդի կդրվի այն բաճկոնը, որով ամերիկացի երգիչ Փրինս Ռոջերս Նելսոնը նկարահանվել է Purple rain ( «Մանուշակագույն անձրև») երաժշտական ֆիլմում: Այս մասին հայտնել են աճուրդային տան ներկայացուցիչները, որոնք սակարկությունների կազմակերպիչներն են, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը մոխրագույն, կաշվե թևերով ֆլանելային բաճկոնի մասին է, որով Փրինսը հայտնվում է ռեժիսոր Ալբերտ Մագնոլիի ֆիլմի տեսարաններից մեկում, որը երգչին համաշխարհային ճանաչում էր բերել:
«Սա անկասկած Փրինսի էկրանային կոստյումներից ամենանշանավորն է, որը երբևէ աճուրդի է դրվել»,- հայտնել է նախագահ Ջո Մադդալենան:
Կոստյումը աճուրդի է դրել մի կին, որի անունը չեն հայտնում: Նրա քույրը «Մանուշակագույն անձրև» ֆիլմի նկարահանումների ժամանակ դիմահարդարող է աշխատել: Նրա խոսքով Փրինսն ինքն է այդ բաճկոնն իրեն նվիրել ֆիլմի նկարահանումներից հետո: Մադդալենան հայտնել է, որ աճուրդային տունը մտադիր է լոտի համար ստանալ առնվազն 6-8 հազար դոլար:
Աճուրդում, որը կանցնի հունիսի վերջին, կներկայացվեն նաև ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի ու Քեթի Փերիի բեմական հագուստները և Մայքլ Ջեքսոնի բյուրեղաշար ձեռնոցներից մեկը, որը նա հանգնում էր իր ելույթների ժամանակ:
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03