ARM | RUS |

50-ը կանցնեի այնպես, ինչպես անցել եմ. Հասմիկ Լեյլոյան

24.09.21 | 19:58

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանին տասնամյակներ շարունակ տեսել ենք հայաստանյան տարբեր բեմերում՝ կարեւոր ու նշանակալի համերգներին։ Նա համագործակցել է հայ եւ օտարազգի ճանաչված բազմաթիվ երաժիշտների հետ՝ ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հիբա Ալ Քավազը, Պեդրո Յուստաշը, Դավիդ Կուչերմանը, Նադիշանան, Վադիհ էլ Սաֆին, իսկ կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գեւորգյանի հետ համագործակցությունն ավելի քան 30 տարվա պատմություն ունի։ Հասմիկ Լեյլոյանն ունի միջազգային մեծ ճանաչում եւ ընդգրկված է Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի 21 երկրներում հրատարակված հանրագիտարաններում, նա համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։ Քանոնի հայկական հնչողությունը, կատարողական նոր առանձնատակությունները սերունդներին փոխանցելու համար նա հեղինակել է քանոնի բազմաթիվ ժողովածուներ ու ձեռնարկներ, որոնք նաեւ ներառում են հայկական ժողովրդական եւ դասական ստեղծագործությունների փոխադրումներ քանոնի համար։ Հասմիկ Լեյլոյանն ունի ռադիոյի եւ հեռուստատեսության ֆոնդային անհամար ձայնագրություններ, տասնյակ ձայնասկավառակներ։ Առաջին հանդիպումը քանոնի հետ 9-10 տարեկան էի. ծնողներս որոշեցին ինձ երաժշտական կրթության տալ։ Սկզբնական շրջանում այցելել եմ քաղաքային «Պիոներ պալատ». ժողգործիքների շատ լավ անսամբլ ունեին։ Քանոնի առաջին ուսուցիչս էլ եղել է Հակոբ Արաբյանը։ Մեկ տարի գործիք չեմ ունեցել, բայց հետո ծնողներս ինձ համար գնեցին ամենալավ ու թանկ գործիքը, որ պատրաստել էր հայտնի վարպետ Հակոբ Երիցյանը։ Նա նմանատիպ երեք քանոն էր պատրաստել, մյուս երկուսը նվագում էին ավելի փորձառու եւ տարիքով քանոնահարներ, բայց չգիտես ինչու, դրանք վնասվեցին, ջարդվեցին։ Վարպետ Հակոբը շատ էր հետաքրքրված, ուզում էր իր համար ի վերջո պարզել՝ ինչպես է եղել, որ նույն գործիքից երեք հատ պատրաստել է, երկուսը վնասվել են, իսկ իմը մինչեւ հիմա մնում է, իմ տանն է։ Ես դրանից հետո շատ նվագարաններ եմ ունեցել, բայց իմ առաջին քանոնն իր առանձնահատուկ տեղն ունի։ Շատ եմ սիրում այդ գործիքը, որովեհետեւ թանկ ու հարազատ է, եւ բազմաթիվ ջերմ հուշեր կան նրա հետ կապված։ Եղբայրս՝ Արտաշես Լեյլոյանը, որը ճանաչված երաժիշտ եւ խմբավար էր, նույնպես մեծ ներդրում է ունեցել որպես երաժիշտ՝ իմ կայանալու ճանապարհին։ 1990-ականների ծանր տարիներին նա ստեղծեց ժողգործիքների «Հայկ» նվագախումբը՝ համախմբելով եւ միավորելով բազմաթիվ երաժիշտների։ Ցավոք,եղբայրս անժամանակ կյանքից հեռացավ։ Առաջին լուրջ հաջողությունները. մենահամերգ Ընդունվեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց՝ միանգամից 3-րդ դասարան. այնուհետեւ ուսումս շարունակեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումանարանում։ Ընդունվելիս տնօրենը՝ Գոհար Հարությունյանը, երբ լսեց նվագս, հենց քննության օրն ասաց, որ ես քանոնի բաժնում սովորելու ոչինչ չունեմ, որովեհտեւ այն, ինչ նվագեցի, շատերն ուսումնարանն ավարտելիս անգամ չէին նվագում։ Նա առաջարկեց ինձ տեղափոխվել կա՛մ տեսական, կա՛մ դիրիժորական բաժին, բայց ես դեռ դպրոցական տարիներից արդեն իսկ մտածում էի գործիքի կատարողական զարգացման մասին եւ որոշեցի մնալ քանոնի բաժնում։ Սակայն միաժամանակ ցանկանում էի նվագել արֆա (տավիղ), քանի որ այդ նվագարանի հնարավորություններն ավելի մեծ են։ Նվագում էի այնպիսի բարդ ստեղծագործություններ, որոնք դեռ ոչ ոք քանոնով չէր կատարել, ինչպես Գունոյի «Վալպուրգյան գիշերներ» բալետից հայտնի վալսերը։ Առաջին մենահամերգս կայացավ 1974 թվականին՝ երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո։ Այն կազմված էր երկու բաժնից, որտեղ հնչեցին Սարասատեի, Սեն-Սանսի, Ալբենիսի, Շոպենի եւ այլ կոմպոզիտորնբերի դասական վիրտուոզ ստեղծագործություններ, որոնք գրված էին ջութակի, դաշնամուրի համար եւ տեխնիկապես քանոնի համար չէին նախատեսված։ Դրա համար էլ պահանջվում էին կատարողական նոր ձեւեր, որպեսզի հաղթահարեի նման բարդ ստեղծագործությնունները քանոնով կատալեու դժվարությունները։ Ինձ հետաքրքրում էին կատարման նոր ձեւերը, նոր տեխնիկան, որպեսզի հնարավոր լիներ նոր խոսք ասել քանոնի ասպարեզում։ Ես պարզ տեսնում էի, որ լավ ապագա եմ ունենալու, քանոնի միջոցով կարողանալու եմ ինքնադրսեւորվել, իմ անհատական խոսքն ասել երաժշտության ոլորտում։ Այդպես էլ արեցի՝ աշխատելով, Աստծո տված շնորհքը զարգացնելով ու կատարելագործելով։ Խաչատուր Ավետիսյանը Կոնսերվատորիայում ժողգործիքների բաժին դեռ չկար. ես Հայպետֆիլհարմոնիայում աշխատում էի՝ որպես մենակատար, ի դեպ, այնտեղի առաջին եւ միակ մենակատարն եմ եղել։ Միաժամանակ աշխատում էի Մոսկվայի «Սոյուզկոնցերտում»։ Ամենաբարձր վարձատրվող երաժիշտներից էի։ Ֆիլհարմոնիայում էլ հենց ծանոթացա կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հետ։ Նա Պարի պետական անսամբլի գործիքային մասի ղեկավարն էր, որը կարճ ժամանակ անց էլ դարձավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը եւ ինձ հրավիրեց աշխատելու այնտեղ։ Ես դժվարությամբ համաձայնեցի, որովհետեւ շատ զբաղված էի իմ համերգներով եւ տարբեր երկրևներիից հրավերներով։ Մոտ 8 ամիս անսամբլում աշխատելուց հետո տեսա, որ ֆիզիկապես չեմ հասցնում։ Երեք անգամ աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել, երեքն էլ նա պատռել է, բայց մի օր ուղղակի էլ չգնացի երգի-պարի անսամբլ։ Իմ այդ քայլով Վարպետին նեղացրի. ջահել էի։ Հիմա այդպես հաստատ չէի անի։ Մեկ-երկու ամսից կոմպոզիտորն ինձ կանչեց ձայնագրության. գնացի։ Նա ասաց՝ վաղվանից կգաս աշխատանքի։ Ես նրան երկրորդ անգամ մերժեցի ու երկրորդ անգամ նեղացրի՝ ոչ միտումնավոր։ Հատուկ քանոնի համար ստեղծագործություններ գրած առաջին կոմպոզիտորը եղել է Խաչատուր Ավետիսյանը։ Նրա՝ քանոնի համար գրված կոնցերտով էլ ընդունվել եմ երաժշտական ուսումնարան։ Կոմպոզիտորն ինքն էլ հրաշալի քանոն է նվագել։ Ափսոս, որ նրա ձայնագրությունները չեն պահպանվել՝ բացի «Էշխեմետ»-ից, որը հնչում է «Սայաթ-Նովա» ֆիլմում։ Առաջներում ընդունված է եղել, որ քանոն տղամարդիկ նվագեն, ոչ թե կանայք։ Հենց Խաչատուր Ավետիսյանն էլ աղջիկների խումբ է հավաքել, քանոն նվագել սովորեցրել, անսամբլ ստեղծել՝ ջարդելով կարծրատիպը. դրանից հետո քանոնը մեզանում սկսել է ընկալվել՝ որպես աղջկա գործիք։ Չնայած մինչեւ հիմա ամբողջ աշխարհում ավելի շատ տղաներն են քանոն նվագում։ Քանոնի հայկականը քանոնը հայերեն նվագելն է Մի առիթով հարցրին՝ քանոնը հայկակա՞ն գործիք է։ Պատասխանեցի. «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը եղել է ծովից ծով, ուրեմն իր մշակույթով ազդել է նաեւ մյուս ազգերի վրա»։ Քանոնը շատ տարածված գործիք է, արաբական աշխարհն այն նվագում է իր լադերին համապատասխան, պարսիկները՝ իրենց երաժշտությանը եւ այլն։ Հայկականն էլ իր յուրահատկություններն ունի, որ ոչ մի ազգի նման չէ։ Գործիքի՝ մեր լարվածքն ուրիշ է, նրանցը՝ ուրիշ։ Կարեւորը՝ հայկականը պահել-պահպանելն է։ Տարբեր երկրներից ինձ հրավիրում են համերգների. նրանց հետաքրքրում է մե՛րը, հայկակա՛նը, ազգայի՛նը։ Ես երբեք օտարների կատարման ձեւերը չեմ ընդօրինակի, որովհետեւ մենք ունենք մերը։ Մենք այն ազգն ենք, որն ունի իր ազգային դեմքն ու ավանդույթները. Դրանք պետք է պահել-պահպանել եւ զարգացնել, ոչ թե փորձել ընդօրինակել օտարին ու փչացնել մեր ազգային արվեստի, մշակույթի դեմքը։ Ես մի պատմություն գիտեմ։ Երբ եղբայրս սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, նրանց կուրսում Ասյա անունով մի աղջիկ կար՝ Բաքվի հայ։ Նա այստեղ քանոն նվագել սովորեց, վերադարձավ Բաքու եւ այնտեղ ադրբեջանցիներին սկսեց քանոն նվագել սովորեցնել։ Ադրբեջանցիներն, իհարկե, հետո սկսեցին նվագել իրենց բնորոշ ձեւով, բայց գործիքը նվագելու հիմքը նրանց մոտ հայկական է։ 50-ը կանցնեի այնպես, ինչպես անցել եմ՝ մի բան էլ ավելի Այն, ինչ արել եմ 50 տարվա ընթացքում, չեմ զղջում։ Եթե 50 տարի հետ գնայի, նորից նույն ճանապարհը կանցնեի, բայց ավելին կանեի։ Վերջին երեք տարում ու հատկապես մեկուկես տարում հնարավոր չէր լիարժեք աշխատել, մի տեսակ ամեն ինչ կարծես արժեզրկված լինի։ Քովիդի պատճառով արտասահմանյան շատ համերգներ չեղարկվեցին։ Բայց հիմա էլ առցանց աշխատում եմ։ Արաբական Միացյալ էմիրությունների Արվեստի համալսրանաւոմ առցանց դասախոսություններ եմ կարդում եւ ծանոթացնում հայկական քանոնի կատարման առանձնահատկություններին։ Նաեւ համերգների հրավերներ ունեմ, որոնք գործնական ընթացքի մեջ են, թեեւ քովիդը շատ է խանգարում։ Պայմանավորվում ես ինչ-որ բան, բայց մեկ էլ խափանվում է։ Դասավանդում եմ, ամեն օր աշխատում եմ, համերգների ենք պատրաստվում, բայց չեմ կարողանում լիարժեք զբաղվել իմ գործով, որովհետեւ այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում, չի կարող չազդել ինձ վրա, չի կարող չցավեցնել ինձ։ Ես հիմա հույսս միայն Աստծո վրա եմ դրել, միայն Նրա հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս։ Հիմա մտավորականներին ու արվեստագետներին շատ են մեղադրում, որ բողոքի ձայն չեն բարձրացնում, բայց դա այդպես չէ։ Կան շատ նվիրյալ, իրական արվեստագետներ, որոնք իսկապես անհանգստացած են մեր երկրի համար, պարզապես ազգ, հայրենիք, արժեքներ չգանահատող ու մերժող պատնեշի են հանդիպել եւ այդ պատնեշն ստեղծողների հետ շփման եզրեր բացարձակ չունեն։ Կարծում եմ, որ շատ շուտով Աստծո օրհնությամբ մեր ազգը լիովին կբացի իր աչքերը եւ թույլ չի տա իր հայրենիքի, պետության եւ մշակույթի կործանումը։ Աստված պահապան մեզ եւ մեր երկրին։


Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ...

13:33

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել...

12:36

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա...

12:02

Կապանում վթարային ջրանջատում կլինի

Կապանում վթարային ջրանջատում կլինի

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55