Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Հիշու՞մ եք օրեր առաջ հրապարակայնացրել էի «դաջվածքի գործի» խայտառակ փաստերը. մի քաղաքացի շուրջ 9 ամիս կալանավորված էր՝ այն դեպքում, երբ ծանրակշիռ փաստերով հիմնավորվում էր, որ որոնվող հանցագործն ինքը չէ։ Հիշու՞մ եք։ Քիչ առաջ մեղադրյալի հարազատներն ինձ տեղեկացրեցին, որ դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել !!! Փառք Աստծո, մարդու ազատության դատական երաշխիքը դեռ որոշ դեպքերում աշխատում է»։ Ավելի վաղ նա հրապարակել էր լուսանկարն ու գրել. «Ինչպես խոստացել էի՝ հրապարակում եմ «դաջվածքի գործով» լուսանկարները։ Աջ կողմում այն անձի ձեռքն է, որին շուրջ 9 ամիս կալանքի տակ են պահում՝ ձախ լուսանկարի մարդը լինելու համար (ավազակության մեղադրանք): Ձախ լուսանկարը՝ ավազակության վայրի տեսախցիկից։ Մարդը իրեն ճղում է, որ ե՛ս չեմ, ես ուրիշ տեղ եմ եղել, բայց բանի տեղ դնող չկա։ Շուրջ 9 ամիս!!! ՀԳ. Ինձ ամիսներ առաջ դիմել է մեղադրյալի ընտանիքը։ Ինքս էլ չէի հավատում, որ այսքան ակնհայտ է ամեն ինչ։ Բայց փաստերը խոսուն են։ ՀՀԳ. Մի քանի հանգամանք ինքնուրույն ստուգելուց հետո եմ ինձ իրավունք վերապահել հանրայնացնելու այս դեպքը։ Նաև նշեմ, որ գործով պաշտպան չեմ, ոչ էլ անձնական որևէ շահ ունեմ»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02