Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տեքստը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Վաշինգտոնին ևս հանրության համար հրապարակել երկկողմ պայմանավորվածությունների ամբողջական փաթեթը, ինչպես նաև իրագործել ահաբեկիչներին ընդդիմությունից զատելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 9-ին համաձայնության են եկել Սիրիայի հարցով նոր ծրագրի շուրջ: Նախևառաջ այն ներառում է հրադադարի հաստատումն ու ռուս և ամերիկացի զինծառայողների միջև գործողությունների համաձայնեցումը:
ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ ռուսական կողմն ամեն անգամ առաջարկել է հրապարակել համաձայնագրերի տեքստը, սակայն ամերիկյան կողմը մշտապես մերժողական պատասխան է տվել՝ կասկածի տակ դնելով ԱՄՆ-ի անկեղծության հարցը:
Նշվում է, որ արևմտյան ԶԼՄ-ներում տեղի ունեցած տեղեկատվական արտահոսքից հետո միայն ԱՄՆ-ի պետդեպն իր կայքում մասամբ զետեղել է փաստաթղթերը՝ ռուսական կողմի հետ չհամաձայնեցնելով հրապարակման ամսաթիվը:
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն կործանարար է համարել ահաբեկիչներին ընդդիմադիրներից տարանջատելու հարցում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը՝ նախազգուշացնելով, որ այդ ամենը լավ ավարտ չի ունենա:
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44