Ինչպես հայտնում է Radio Vaticana-ն, այսօր մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ այցելությունը Կովկաս: Այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Գրեգ Բյորկը: Վերջինս նշել է, որ Սրբազան Քահանայապետը կայցելի Վրաստան եւ Ադրբեջան, եւ այցը կունենա խաղաղության պատգամ ուղղված Կովկասին` տոգորված էկումենիկ եւ միջկրոնական երկխոսության ոգով: Սուրբ Աթոռի ներկայացուցիչը նշել է, որ Պապը Վրաստանում եւ Արդբեջանում ընդհանուր առմամբ կունենա տասը ելույթ, որոնք Կլինեն իտալերենով, ինչպես նաեւ հոկտեմբերի երկուսին Բաքվից Հռոմ վերադարձին՝ ինքնաթիռում կունենա ավանդական մամլո ասուլիս: Վրաստանում Սրբազան Քահանայապետը կխոսի էկումենիկ երկխոսության մասին, իսկ Բաքվում ելույթները կունենան միջկրոնական երկխոսության ենթատեքստ: «Անխոս սա խաղաղության այց է: Սրբազան Պապը խաղաղության եւ հաշտության պատգամ է ուղղում ռեգիոնին: Առաջին անգամ կաթոլիկ Ս. Պատարագին կմասնակցի Վրաց Ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը, իսկ նրան Թբիլիսիում կդիմավորի Թբիլիսիի եւ Համայն Վրաց պատրիարք Իլյա երկրորդը: Թբիլիսիում Սրբազան Քահանայապետը կհանդիպի ուղղափառ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ Բաքվում կայցելի մզկիթ եւ կհանդիպի Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդի հետ»,- ասել է Բյորկը: Իր ելույթներում Պապը կխոսի նաեւ հակամարտություններից` իր աջակցությունն ու սրտակցությունն հայտնելով բազմաչարչար սիրիացի եւ իրաքցի ժողովուրդներին եւ կաղոթի քաղդեական Սուրբ Սիմեոնի եկեղեցում:
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44