Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանության մեջ վիրավորելու համար: Կազմակերպությունը ՀՀ իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը, նաև նշում, որ Հայաստանում ժողովրդավարական նորմերից հետընթաց կա: Այս կոչ-հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:
Հենվելով իմ սահմանափակ իրավաբանական գիտելիքների վրա, կարող եմ միայն համաձայնել, որ քրեական օրենսգրքում այդ փոփոխությունները հակասահմանադրական են և միայն ափսոսանք կարող եմ հայտնել, որ նախագահը չի օգտվել ՍԴ դիմելու իր իրավունքից, ինչպես արեց քաղաքացիական օրենսգրքում այն փոփոխությունների հետ կապված, որոնցով խստացվում էր պատասխանատվությունը զրպարտության և վիրավորանքի համար: Փաստորեն, մենք մեր ներքին ընթացակարգային հնարավորությունները՝ պաշտպանել Սահմանադրությունն այս հարցում, սպառել ենք, եթե իհարկե իշխանություններն իրենք չհասկանան, որ դա անընդունելի որոշում է և չուղղեն այս իրավիճակը: Ինչ վերաբերում է արտաքին ազդեցություններին մեր իշխանությունների որոշումների վրա, ապա դժվարանում եմ ասել՝ ինչպիսի արձագանք կլինի Freedom House-ի հայտարարությանը, որովհետև ի վերջո, դա հասարակական կազմակերպություն է, և ոչ միշտ են մեր կառավարությունը, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնությունը ուշադրություն դարձնում թե հայկական, թե արտասահմանյան ՀԿ-ների կարծիքներին: Կարող է լինել որոշակի ազդեցություն, եթե նույն կարծիքը կիսեն նաև Եվրոպայի խորհուրդն ու ԵԱՀԿ-ն: Նրանք, բնականաբար, տեղեկացված են այս խնդրի մասին և հուսով ենք, որ կլինի նաև իրենց արձագանքը:
Այսինքն նաև այս հայտարարությամբ փաստվում է, որ Հայաստանը ժողովրդավարական նորմերի առումով նահա՞նջ է ապրել:
Դե դա արձանագրվել է նաև Freedom House-ի ինտերնետի ազատության վարկանիշում և կարծում եմ՝ որևէ կասկած չկա, որ նաև մամուլի ազատության հարցով իր զեկույցում Freedom House-ը կիջեցնի Հայաստանի վարկանիշը:
Այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ մեղմվի իրավիճակը:
Ես արդեն նշեցի, որ մեր իշխանությունները վերջին ամիսների ընթացքում բացարձակապես որևէ ուշադրություն չեն դարձնում հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության կոչերին: Ենթադրում եմ, որ նույնպիսի անտարբերություն կլինի նաև Freedom House-ի հայտարարության նկատմամբ: Ես միակ ելքն այս իրավիճակից տեսնում եմ միջպետական կառույցների խիստ քննադատությունը այս կարգի որոշումներին, քանի որ մեկի մասին չէ խոսքը, արդեն մի շարք օրենսդրական ակտեր ու որոշումներ են ընդունվել, որոնք հակասում եմ այն ժողովրդավարական սկզբունքներին, որոնց կարծես թե իր խոստումներում հավատարիմ էր մնում իշխանությունը:
Շատերը նշում են, որ այս փոփոխությունները կարծես ծառայում են միայն վարչապետի և իշխանությունների շահերի պաշտպանությանը: Շատերի էջերում կարող ենք տեսնել վիրավորանք ու հայհոյանք, բայց միայն վարչապետի լուսանկարի տակ վիրավորական արտահայտություն գրելու համար է քրեական գործ հարուցվում, այսինքն օրենքը սելեկտիվ է գործում:
Արդեն օրենքն իր բովանադակությամբ հստակ ապացուցում էր, որ այն ընտրողական որոշումների համար է: Չնայած այնտեղ տարբեր կատեգորիաների հանրային դեմքերի պաշտպանություն է ենթադրվում, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ամբողջ գործընթացը հենց բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության և իրենց վիրավորանք հասցնողներին պատժելու համար է: Այսինքն դրանում հենց ի սկզբանե որևէ կասկած չկար: Այո, այս օրինագիծը հենց ընտրողական մոտեցման համար է և հենց այդպես էլ կկիրառվի, որովհետև եթե դատախազությունն սկսի հանրային դեմքերի նկատմամբ այս կարգի վիրավորանքների բոլոր դեպքերն ուսումնասիրել և դրանով զբաղվել, պարզ է, որ դա հնարավոր չէ ուղղակի: Փաստորեն ստացվում է, որ հասարակության մի մասը պաշտպանված է, և իրենց վիրավորելու համար ենթադրվում է պատիժ, իսկ մյուսների պաշտպանվածությունը չի լինելու պետության կողմից, դա արդեն հենց այն սահմանադրական սկզբունքների խախտում է լինելու, որոնց մասին նշում է և Freedom House-ը, և ավելի շուտ Հայաստանի լրագրողական կազմակերպությունները, այդ թվում Երևանի մամուլի ակումբը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58