«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կկայանա Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության համագումարը: «Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարին ուշագրավ անակնկալներ են սպասվում: Ընդ որում, մեր աղբյուրի խոսքերով, այնպիսի անակնկալներ ու բացահայտումներ, որոնք, ինչպես ասում են, «ցնցելու են ողջ համացանցը»: Մեր զրուցակցի խոսքերով, քաղաքական լուրջ «պայթյուններ» են սպասվում, և այդ համագումարը հավակնում է դառնալ հետընտրական շրջանի ամենասուր քաղաքական իրադարձությունը: Մենք դիմեցինք Տիգրան Ուրիխանյանին՝ հարցնելով. «Ճի՞շտ է, որ ձեր համագումարով պատրաստվում եք ցնցել համացանցը»: «Մարդիկ կան՝ երկրի հիմքերն են ցնցում, մենք էլ թող համացանցը ցնցենք»,- ասաց «Ալ յանսի» ղեկավարը: Ասում են՝ անակնկալներ են լինելու նաև անդամագրումների քանակի ու համագումարի հյուրերի առումով, այդ թվում՝ «Հյուսիսից»: Նույնիսկ խոսք կա, որ հայաստանյան օլիգարխներից մեկն է անդամագրվում «Ալ յանսին»: Կա՞ նման բան, հարցրեցինք: «Հոկտեմբերի 2-ին ամեն ինչ կտեսնեք»,- զրույցն ամփոփեց Ուրիխանյանը: Ի դեպ, ինչպես երևում է, Ուրիխանյանը փողից չի խեղճանում: Չգիտենք՝ իր գումարներն են, թե այլ տեղից է «կպցրել», բայց մենք ունենք տեղեկություններ, որ համագումարի համար ֆինանսներ չի խնայել, ու, ի թիվս ամեն ինչի, նույնիսկ հրավիրատոմսերն են բավականին թանկանոց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44