ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-30-ն իրականացնում է Երիտասարդական միջազգային օլիմպիադա: ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, օլիմպիադան ընդգրկում է տասնյոթ առարկայական ուղղություններ (ռուսերենով)՝ Կենսաբանություն, Արևելագիտություն, Դիզայն, Լրագրություն, Օտար լեզու, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատմություն, Մաթեմատիկա, Մեդիահաղորդակցություն, Միջազգային հարաբերություններ, Իրավունք, Հոգեբանություն, Գովազդ և հասարակայնության հետ կապեր, Ժամանակակից քաղաքականություն, Սոցիալական գիտություններ, Բանասիրություն, Փիլիսոփայություն: Երիտասարդական միջազգային օլիմպիադա-2022 կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների և վարժարանների 10-12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների ուսանողները: Դիմումներն ընդունվում են առցանց՝ մինչև 2021 թ. հոկտեմբերի 10-ը: Քննություններն անցկացվելու են 2021 թ. հոկտեմբերի 20-30-ը: Արդյունքները հրապարակվելու են օլիմպիադայի պաշտոնական կայքում՝ մինչև 2021 թ. դեկտեմբերի 24-ը: Օլիմպիադայի հաղթողներն ու մրցանակակիրները հնարավորություն կունենան առանց ընդունելության քննությունների 2022 թվականին և 2023 թվականին ընդունվել «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար, իսկ վճարովի համակարգ ընդունվելու պարագայում կունենան զեղչի իրավունք ողջ ուսումնառության համար: Գրանցման և մասնակցության վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ Երիտասարդական միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքէջից:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44