Սեպտեմբերի 5-ին Գվինեայում կատարված ռազմական հեղափոխության կազմակերպիչ գնդապետ Մամադի Դումբույի՝ անցումային շրջանում նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունը կայացել է ուրբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Guineenews լրատվական հարթակից: Արարողությունը, որը ղեկավարել է Գվինեայի Բարձրագույն դատարանի նախագահ Մամադու Սիլան, կայացել է երկրի մայրաքաղաք Կոնակրիում՝ Մուհամեն V-ի պալատում: Դահլիճում ներկա են գտնվել Գվինեայի առաջատար կուսակցությունների ու շարժումների առաջնորդները, արհմիությունների ներկայացուցիչները, գործարարները, գիտության եւ մշակույթի գործիչները, մի շարք դիվանագիտական առաքելություններ: Ինքը՝ Դումբույը եղել է զինվորական հանդերձանքով եւ հատուկջոկատայինի կարմիր գլխարկով: Գվինեայում իշխանությունը զավթած զինվորականները սեպտեմբերի 17-ին երկրի նախագահի պաշտոնում առաջադրել են գնդապետ Դումբույին: 10 օր անց նրանք հրապարակել էին խարտիա, որը սահմանել էր անցումային ժամանակաշրջանում Գվինեայի նախագահի պաշտոնը: Այժմ Դումբույը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Jeune Afrique պարբերականի տվյալներով՝ 41-ամյա Դումբույն ավելի քան 10 տարի գտնվել է ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի շարքերում՝ մասնակցելով գործողություններին Աֆղանստանում, ՀԱՀ-ում, Ջիբութիում եւ Կոդ դ՛Իվուարում: 2018 թվականին Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն անձամբ առաջարկել է նրան գլխավորել հատուկջոկատայինների ստորաբաժանումը, ինչին Դումբույը համաձայնություն է տվել եւ ստացել է փոխգնդապետի կոչումը: Հենց այդ ստորաբաժանումը երեք տարի անց դարձել էր ապստամբերի միջուկը, որոնք զավթել էին իշխանությունը Գվինեայում եւ ձերբակալել Կոնդեին: Միեւնույն ժամանակ Գվինեայի տապալված նախագահ Ալֆա Կոնդեն հրաժարվել է հրաժարական տալ: Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական հանրույթը, որը միավորում է տարածաշրջանի 15 պետություններ, պահանջում է զիվորականներից անհապաղ ազատ արձակել Ալֆա Կոնդեն: Ներկայում միության եւ Գվինեայի զինվորականների միջեւ բանակցություններ են ընթացքում անցումային շրջանի ժամկետների ու կարգի մասին, որը պետք է ավարտվի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55