Հայաստանը Սիրիայի է վերածվում Արցախում կրած պարտության հետևանքով: Նաև՝ սխալ ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր:
«Հայաստանը վերածվում է Սիրիայի «Թավշյա» ու «հեղափոխական» իշխանությունները 3 տարվա ընթացքում Հայաստանը վերածեցին Սիրիայի, ինչի մտավախությունն ունեի 2018-ից և ինչի մասին բազմիցս եմ խոսել (հղումը՝ մեկնաբանության մեջ): Հայաստանը Սիրիայի է վերածվում Արցախում կրած պարտության հետևանքով: Նաև՝ սխալ ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով: Գործող իշխանությունները «նվեր» արեցին ՀՀ քաղաքացիներին՝ մեր երկիրը դարձնելով միջազգային ու տարածաշրջանային բախվող շահերի մանրադրամ: Հայաստանը հիմա գրեթե նույնությամբ կրկնում է Սիրիային: Այնտեղ էլ խաչվել են մի կողմից՝ ԱՄՆ, Թուրքիա, մյուս կողմից՝ ՌԴ, Իրան շահերը: Սիրիայում էլ այլ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) զորքեր կան ու Սիրիայի ղեկավարը չի վերահսկում քարտեզով Սիրիա համարվող ամբողջ տարածքը: Այդ զորքերի մի մասն օրինական իշխանության համաձայնությամբ է գտնվում Սիրիայում, մյուս մասը՝ ոչ: Հայաստանում էլ բարեկամաբար ու թշնամաբար տրամադրված զորքեր կան: Ադրբեջանը վերահսկում է Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21-կիլոմետրանոց մասը, չի հեռանում Սև լճից ու տեղակայվել է Վերին Շորժայում: Սիրիայի նախագահ Ասադի ու Փաշինյանի տարբերությունն այն է, որ առաջինն իրեն ճիշտ պահեց ռազմավարական դաշնակիցների հետ, նրա գլխավորած բանակը չգլխատվեց, կռվեց ու որոշակի արդյունքներ ցույց տվեց: Մեր դեպքում պատկերը շատ տխուր է: Բանակին «էն գլխից» խփեցին թիկունքից և ուղարկեցին պարտության: Եթե Փաշինյան Նիկոլին թվում է, թե պարտությունից հետո այլ ուժերը «խաղաղության դարաշրջան» են ապահովելու իր համար, ՌԴ-ն մեր փոխարեն պահելու է սահմանները, Իրանն էլ կռիվ է տալու Սյունիքի համար, իսկ ինքը զբաղվելու է ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, իր ու իր նեղ թիմի համար կապիտալի կուտակման գործընթացով, ապա չարաչար սխալվում է: Սխալվում են նաև նրան հավատացած ու «Ապագա կա ապագային» ձայն տվողները: Մեր տարածաշրջանը եռում է: Մեր հարևանությամբ քաղաքական ու ռազմական պայթյուններ են արձանագրվում: Հայ ժողովուրդը պատրա՞ստ է այս իշխանությունների օրոք ևս մեկ պատերազմ վարելու: Հարցս շատ գործնական նշանակություն ունի»:
09:43
09:19
09:02
00:00
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55