Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնապես վերահսկում է Վրաստանում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման հետ կապված իրավիճակը, հայտարարել է նրա գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Նրա խոսքով՝ Ուկրաինան «պետք է վերցնի» իր քաղաքացի Սաակաշվիլիին, գրում է «Կոմերսանտ»-ը:
«Մենք Վրաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ պատասխան և որոշումներ կընդունենք արտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններից հետո, այժմ դրանով զբաղվում է մեր ԱԳՆ-ն: Նախագահն այս իրավիճակը մշտապես վերահսկողության տակ է պահում: Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և մենք պետք է վերցնենք մեր քաղաքացուն», - ասել է Պոդոլյակը:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Սաակաշվիլիին խոստացել էր աջակցություն՝ որպես երկրի քաղաքացի:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բերման էր ենթարկվել հայրենիք վերադառնալուց հետո, բանտում հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ Ռուսթավի քաղաքի բանտում պետության նախկին ղեկավարի հետ հանդիպումից հետո:
«Երբ ես ներս մտա, նա բժշկի մոտ էր և բուժզննում էր անցնում: Հետո մեզ հնարավորություն տրվեց զրուցել խցում: Նրա դեմ ուժ չի կիրառվել, վերաբերմունքը բավարար էր, նա բժշկական օգնության կարիք չունի: Սաակաշվիլի ասաց, որ հացադուլ է հայտարարում», - ասել է Լոմջարիան:
Ինչպես պարզաբանել է Վրաստանի օմբուդսմենը, Սաակաշվիլին իր դեմ ներկայացված մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներ պարունակող, իսկ իրեն`քաղբանտարկյալ: Լոմջարիան նաև ասել է, որ Սաակաշվիլին, որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիպում է ցանկանում այս երկրի հյուպատոսի հետ:
Ուրբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հայրենիքում: Մինչ այդ, նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրություններին վերադառնալ հայրենիք:
Վրաստանում նա գտնվում էր ներքին հետախուզման մեջ, անցնում է մի քանի քրեական գործով, և իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես: Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին գործով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մյուսով`վեց: Բացի այդ, Սաակաշվիլին անցնում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերով: Բոլոր դատարանները շարունակում են դրանք քննել:
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
18:03 17.06.25
17:04 17.06.25
17:15 17.06.25
11:57 16.06.25
18:59 17.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
15:55 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03