Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի մամուլի ասուլիսը, որի շրջանակներում ՀՀ դեսպանը իրանական հեղինակավոր զանգվածային լրատվամիջոցներին է ներկայացրել Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման հետ կապված խնդիրներն ու իրականացվող աշխատանքը: Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել «Farsnews.com», «Irna.ir» «Isna.ir», «Mehrnews.com», «Tasnimnews.com», «Ir.diplomacy.ir» և այլ լրատվական համացանցային ռեսուրսների, ինչպես նաև ռադիոյի և օրաթերթերի («Jamejam», «Forsat-e Emrooz», «Shargh» և այլն) լրագրողներ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Դեսպան Արտաշես Թումանյանը ներկայացրել է երկկողմ առևտրի և փոխադարձ ներդրումների ակտիվացմանը նպաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործող առևտրային ռեժիմները, Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ Հայաստանին ընձեռնված հնարավորությունները, Եվրամիության և այլ երկրների հետ ունեցած առևտրային արտոնությունները:
Իրանական լրատվամիջոցներին ներկայացվել են Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրող միջազգային առաջատար կազմակերպությունների գնահատականները (Համաշխարհային բանկի «Doing Business» միջազգային խմբի 2016 թ. զեկույցում Հայաստանն աշխարհի 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը, իսկ կանադական հայտնի «Fraser Institute»-ի աշխարհում տնտեսական ազատություններին նվիրված ս.թ. տարեկան զեկույցում 159 երկրների շարքում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը):
ՀՀ դեսպանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կայանալիք «Armenia Expo 2016» հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդեսի մասին, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 90-ից ավելի հայկական ընկերություններ (տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանկեր, ապահովագրություն, գյուղատնտեսություն, սննդի արտադրություն, ոսկերչություն, ադամանդագործություն, դեղագործություն, կարի, կոշիկի և կաշվե իրերի արտադրություն և այլ ոլորտներ):
Ասուլիսի ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանել է լրագրողների բարձրացրած բազմաթիվ հարցերին:
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03