Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Երևանում 2018թ. կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավար ընտրվելուց հետո՝ ուրախ է վերադառնալ Հայաստան և Հանրապետության նախագահի հետ քննարկել համագործակցության ուղղությունները, ինչպես նաև լսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում գործակցության զարգացման վերաբերյալ նրա մոտեցումները: «Ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ գլխավոր քարտուղարը մասնավորապես ընդգծել է, որ կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես երիտասարդներին ուղղված ծրագրերին՝ փորձելով նրանց համար ստեղծել տարբեր հարթակներ և հնարավորություններ, ինչպես նաև կարևորում է անդամ երկրների միջև տնտեսական ոլորտում տարբեր ուղղություններով ու ձևաչափերով գործակցության զարգացումը: Ողջունելով Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է այն ուղղություններին, որոնց շրջանակում հնարավոր է արդյունավետ համագործակցություն ստեղծել կազմակերպության անդամ երկրների հետ: Նա մասնավորապես նկատել է, որ գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը լավ հնարավորություն է անդամ երկրների երիտասարդներին ներգրավելու, նրանց միջև կապեր ստեղծելու և գիտության ու արվեստի շուրջ գործակցությունը խթանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ փոխգործակցության մեկ այլ հնարավորություն կարող է ձևավորվել իր նախաձեռնած՝ Փոքր և խելացի երկրների ակումբի ստեղծման գաղափարի շուրջ: «Մենք միասին կարող ենք փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել»,- ասել է նախագահ Սարգսյանը: Հաշվի առնելով թե՛ Եվրասիական տնտեսական միության և թե՛ Եվրամիության հետ Հայաստանի արտոնյալ տնտեսական ռեժիմների առկայությունը՝ նախագահն ասել է, որ ֆրանկոֆոն երկրների բիզնեսի և ներդրումների համար այդ առումով ևս Հայաստանը կարող է հետաքրքիր լինել: Խոսվել է նաև տեխնոլոգիական և գիտատեխնիկական զարգացմանն ուղղված՝ նախագահական АТОМ նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին: Նախագահ Սարգսյանը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է նաև ներգրավվածություն ունենալ Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին: Լուիզ Մուշիկիվաբոն ասել է, որ ներկայացված ուղղությունները իրապես գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03