Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունները հնարավորինս լավագույն պայմաններում են անցնում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ հավելելով, որ երկու կողմերն էլ Բաղդադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել եւ անընդհատ հաղորդագրություններ են փոխանակել, փոխանցում է Mehr-ը: «Մենք փորձում ենք կոնսենսուսի շրջանակներում հասնել կայուն հարաբերությունների սկիզբի»,- հավելել է ներկայացուցիչը: Նա նաեւ հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը Թեհրան է այցելել թագավորության դեսպանատունը բացելու համար՝ ասելով, որ Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ քաղաքական եւ դիվանագիտական բանակցությունները կընթանան համապատասխան ուղիներով: «Բանակցություններն ընթանում են Բաղդադում: Հիմնական ուշադրությունը դարձվում է երկկողմ հարաբերություններին, չնայած քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, որոնք եւս մեկ անգամ կքննարկվեն»,- ասել է Խաթիբզադեն: Անցյալ շաբաթ Իրաքում Իրանի դեսպանը ողջունել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների առաջընթացը` բացահայտելով Բաղդադում բանակցությունների չորրորդ փուլի ծրագրերը: «Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններն առաջ են ընթանում»,- ասել է Իրաջ Մասջեդին: Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց շիա հոգեւորական շեյխ Նիմր ալ-Նիմրը, սաուդյան միապետության բացահայտ քննադատը: Հետագայում Էր Ռիադը խզեց հարաբերությունները Թեհրանի հետ՝ պատասխանելով Իրանի մայրաքաղաքում իր դեսպանատան վրա զայրացած ցուցարարների հարձակումներին:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03