«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, պաշտոնական առաջին այցն է կատարել Ռուսաստան: Հանդիպումներ են ունեցել Սերգեյ Լավրովի հետ, հանդիպելու են Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Հյուրընկալվելու են նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին` Գարեգին Բ-ի եղբորը:
Մենք գրել էինք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ` միայն իշխանական պատգամավորներն են ընդգրկվել պատվիրակության կազմում: ԱԺ նախագահի խոսնակն ասել էր, թե սա մասնավոր հրավեր է ԱԺ նախագահին, եւ նա է որոշել, թե ում հետ մեկնի․ ընդդիմությունից որոշել է մարդ չտանել: Սակայն երեկ հանդիպման լուսանկարներում տեսանք նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Պարզվեց՝ պատվիրակության կազմում է նաեւ Իշխան Զաքարյանը։ Թե ինչպես են ընդդիմադիր պատգամավորները հայտնվել Մոսկվայում, եւ ինչու նրանց անունները չէին ընդգրկվել պատվիրակության կազմի հրամանում, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․
«Խնդիրն այն է, որ այս եւ այլ այցերի վերաբերյալ առաջարկվել է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ ներկայացնել պատվիրակության կազմում ընդգրկվելու անդամների թեկնածություն: Դաշինքների կողմից մշտապես ներկայացվել են այն պատգամավորները, որոնց ելքը երկրից իրավապահ մարմինների կողմից սահմանափակված է, եւ հրաժարվել են նրանց փոխարինել այլ պատգամավորներով: Հրավեր եղել է «Հայաստան» դաշինքի անդամներին, նրանք, սակայն, հրաժարվել են միանալ ԱԺ պատվիրակությանը։ Հրավերն ընդունել է «Պատիվ ունեմ» դաշինքը, եւ նրանք ներկայացված են պատվիրակության կազմում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02