Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած նոր օֆշորային թղթապանակը, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, քննարկման առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում (մեջլիսում): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Փեքյոզը փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեջլիսում քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացրել: Առաջարկի հիմնավորման հատվածում Փեքյոզն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի «Պանդորայի փաստաթղթերում» ներառված Թուրքիայի քաղաքացիներին և թուրքական կազմակերպությունները, ուսումնասիրի նրանց առևտրային գործունեությունը, ինչպես նաև հստակեցնի, թե ինչ կարգ պետք է կիրառվի օֆշորային գոտիներում արված գործարքների հարկումը սկսելու համար: Օֆշորային գործարքների մասին նոր թղթապանակը, որտեղ 12 միլիոնից ավել փաստաթուղթ կա, երբևէ արված ամենամեծ արտահոսքն է, որի շնորհիվ բացահայտվել են աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և գործարարների գաղտնի գործարքներն ու ակտիվները: Թուրքիայից ևս ներկայացուցիչներ կան «Պանդորայի փաստաղթեթերում»: Նշվում է 220 անուն, որոնց շարքում ամենանշանակալին Թուրքիայի ամենահարուստ ընկերություններից «Rönesans Holding»-ի անունն է:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44