Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ հոկտեմբերի 9-10-ին տեղի ունեցավ Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների հիմնական սկզբունքների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար։

Կարողությունների զարգացման այս դասընթացը «HELP-ը կենսաէթիկայում լրագրողների համար» երկամսյա վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումն էր, որը HELP-ի պատմության մեջ լրագրողների համար նախատեսված առաջին նմանատիպ դասընթացն է և նպատակ ունի լրագրողներին ապահովել կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ անհրաժեշտ հմտություններով` իրենց ամենօրյա պրակտիկայում կիրառելու համար: Դասընթացին մասնակցություն ունեցան 15 լրագրողներ՝ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից․

Կարողությունների զարգացման դասընթացին բացման խոսքով հանդես եկան և մասնակիցներին ողջունեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ներկայացումից հետո մասնակիցները ծանոթացան Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև կենսաէթիկայի ոլորտում Եվրոպայի Խորհրդի աշխատանքներին, կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի դերին, հանրային առողջապահական
ճգնաժամերում մարդու իրավունքների հիմնական խնդիրներին։
Տեղական և միջազգային փորձագետների կողմից զեկույցներ ներկայացվեցին արտակարգ իրավճակներում մարդու իրավունքների խախտումների, առողջապահական գրագիտության, առողջապահական լրագրության հիմնական սկզբունքների, առողջությանը վերաբերող տեղեկատվության հավաքագրման և փոխանցման առանձանահատկությունների վերաբերյալ։
Միջոցառման ավարտին վերապատրաստման դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44