Ողջունում ենք Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների ընդունած փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի: Այս մասին Հռոմում Իտալիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ ԱՐմեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, ասել է. «Մեծարգո նախագահ Մատարելլա, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Իսկապես ուրախ եմ առաջին անգամ ոչ միայն ես, այլև Հայաստանի որևէ պետական ղեկավարի պետական այցով գտնվել Իտալիայում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Մատարելլային դրա համար, իր բարեկամության հրավերի և այս փայլուն ընդունելության համար։ Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։ Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և' Իտալիայի կողմից, և' Հայաստանի։ Մեր բանակցություններում անդրադարձանք Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին ևս: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները շատ արագ կհասնեն այն մակարդակին, որ մեր երկխոսության մակարդակն է։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն իհարկե ընկավ, բայց 2021թվականին սկսեց բարձրանալ, վերականգնվեց։ Վստահ եմ, որ այն շատ արագ շատ ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին։ Նախագահի հետ միասին կարևորեցինք նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, բիոկենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության հետ, ժամանակակից` 21-րդ դարին համապատասխան կապի համակարգերի հետ: Քննարկեցինք այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող է բերվել՝ աջակցելու կլիմակայան վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելու։ Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Մեծապես կարևորում ենք երկկողմանի մարդկային կոնտակտներն ու հարաբերությունները՝ մասնավորապես զբոսաշրջության բնագավառում: Եվ Իտալիան, և Հայաստանն իրար ցուցադրելու հսկայական պատմամշակութային ժառանգություն ունեն։ Մեծարգո պարոն նախագահի հետ ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որը մեր ժողովրդին ավելի հաղորդակից կդարձնի իտալական ինքնությանը, մշակույթին և պատմությանը: Սիրելի գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին իմ գնահատականը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակել աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։ Մեծապես գնահատում ենք Իտալիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ՌՕՔԵՄՓ (Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն) ծրագրին աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը՝ և' Հայաստանում, և' այլուր: Հայաստանը շնորհակալ է բարեկամ Իտալիային՝ մարդու իրավունքների հարցերում նրբազգացություն դրսևորելու համար։ Բարձր ենք գնահատում մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Ողջունում ենք նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի։ Կարևորում ենք հրադադարի հաստատումից հետո իտալացի մասնագետների առաքելության մասնակցությունը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործընթացին, ինչպես նաև՝ անմիջական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Մեր ամուր համագործակցության և բարեկամության լավագույն օրինակներից են Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերը հանուն խաղաղության և անվտանգության, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր հրամանատարության շրջանակներում: Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի կառավարության որոշման համար՝ համավարակի այս բարդ փուլում Հայաստանին բազմաթիվ պատվաստանյութերի տրամադրման համար։ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը։ Համոզված եմ, որ ապագայի տեսլականով Իտալիայի և Հայաստանի մեջ ստեղծված մեր երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվեն և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների՝ եկող տասնամյակներում։ Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իտալիայի իմ թանկագին բարեկամ և բացառիկ պետական գործիչ, միջազգային բարձր հեղինակություն վայելող նախագահ Մատարելլայյին:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03