Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Ողջունելով Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա՝ Ռոբերտո Ֆիկոն նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, և հուսով եմ, որ մեր երկու խորհրդարաններն իրենց գործունեությամբ ավելի կամրապնդեն այդ հարաբերությունները»,- ասել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը՝ նշելով, որ մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ և շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմամբ։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իտալիայի հետ բոլոր ուղղություններով փոխգործակցության ամրապնդմանը՝ միջխորհրդարանական համագործակցությունը համարելով միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ «Հավատում եմ հայ-իտալական բարեկամությանն ու փոխգործակցության զարգացման իրական ներուժին և ձգտում եմ գործել հօգուտ այդ գործակցության զարգացման,- ասել է նախագահ Սարգսյանը։- Ձեր երկրում մեծ փորձառություն ունեցող խորհրդարանական ժողովրդավարություն ունեք։ Հայաստանն ընդամենը երեք տարվա խորհրդարանական հանրապետություն է, և մենք ձեզնից սովորելու շատ բան ունենք»։ «Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի Ազգային ժողովի և Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համագործակցությունը և, այդ համատեքստում, Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցը, ինչպես նաև խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել 2019թ․ ապրիլի 10-ին Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման և այդ հարցում անձամբ Ռոբերտո Ֆիկոյի դիրքորոշման համար, ինչը լավագույնս է փաստում Իտալիայի հավատարմությունը ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին։ Հանդիպմանը նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հետևանքով երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և հատկապես մարդասիրական խնդիրներին: Նա երախտագիտությամբ է հիշել այս տարվա մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր ուղղություններից են համարել Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, որտեղ Իտալիան իր ծանրակշիռ դերակատարումն ունի: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքները, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերի իրականացումը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02