Անցյալ շաբաթ ավելի քան 3,1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 54 հազարը մահացել է: Ինչպես հոկտեմբերի 6-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահաման նոր դեպքերի թիվը յոթ օում նվազել է 9 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 4 տոկոսով։ «COVID-19-ով վարակման եւ դրանից մահվան դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում շարունակել է նվազել: Այդ միտումը նկատվում է օգոստսից: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը հաղորդումներ են ստացվել ավելի քան 3,1 միլիոն վարակվածների եւ 54 հազարից ավելի մահացածների մասին»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում: Կազմակերպության բերած վիճակագական տվյալների համաձան՝ յոթ օրում արձանագրվել են 3 118 410 վարակված եւ 54 221 մահվան դեպք: Դա համապատասխանաբար 9 տոկոսով եւ 4 տոկոսով քիչ է, քան մեկ շաբաթ առաջ: Շաբաթվա ընթացքում ախտահարման նոր դեպքերի զգալի նվազում է արձանագրվել Աֆրիկայում (43 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (21 տոկոսով), Հարավ – արեւելյան Ասիայում (19 տոկոսով), Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (12 տոկոսով) եւ Ամերիկայում (12 տոկոսով): Եվրոպայում հիվանդացությունն աճել է 5 տոկոսով: Մահացությունը 2 տոկոսով աճել է Եվրոպայում եւ Ամերիկայում, մինչդեռ մնացած տարածաշրջաններում արձանագրվել է դրա նվազում, առանձնապես Աֆրիկայում (25 տոկոսով): Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել է ԱՄՆ-ը (760 571): Այնուհետեւ գալիս են Մեծ Բրիտանիան (239 781), Թուրքիան (197 277), Ռուսաստանը (165 623) եւ Հնդկաստանը (161 158): ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են վարակման 235 175 106 դեպք եւ 4 806 841 մահացու վախճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
17:04 17.06.25
18:03 17.06.25
17:15 17.06.25
11:57 16.06.25
18:59 17.06.25
09:37 18.06.25
09:44 18.06.25
12:59 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03