ԵՄ առաջնորդները փորձել են համոզել վեց բալկանյան երկրներին, որ նրանք կկարողանան միանալ առեւտրային բլոկին, եթե համապատասխանեն դրա չափանիշներին, սակայն չեն կարողացել համոզիչ ազդանշան տալ, որ ԵՄ ընդլայնման գործընթաց կսկսվի մոտ ապագայում, հաղորդել է AP-ն: Չնայած Ալբանիայի, Բոսնիայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Սերբիայի «եվրոպական հեռանկարի» մասին տարիների խոսակցություններին՝ ԵՄ-ին նրանց անդամակցության գործընթացը կանգ է առել: Սլովենիայում կայացած հանդիպումը ԵՄ առաջնորդներին հնարավորություն է տվել վերահաստատել իրենց «անվերապահ աջակցությունը» Արեւմտյան Բալկանների գործընկերներին: Սակայն անդամակցության ժամկետներ չեն առաջարկվել: ԵՄ 27 երկրների առաջնորդներն իրենց եզրակացություններում ընդգծել են, որ ցանկացած հաջողություն «հիմնված կլինի գործընկերների կողմից իրականացվող վստահելի բարեփոխումների, արդար եւ խիստ պայմանների եւ սկզբունքների վրա»: Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել է, որ եթե ԵՄ խոստումները չկատարվեն, «Արեւմտյան Բալկաններում մարդիկ մեծ հիասթափություն կզգան, ինչը մեծապես կվնասի միասնության եւ համագործակցության եվրոպական գաղափարին»: Վեց երկիր գտնվում են ԵՄ անդամակցության ճանապարհի տարբեր փուլերում: Չեռնոգորիան եւ Սերբիան ամենաառաջատարն են, որոնք տարիներ առաջ սկսել են միացման պաշտոնական բանակցությունները: Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան սպասում են բանակցությունների պաշտոնական բացմանը, մինչդեռ Կոսովոն եւ Բոսնիան հավանական թեկնածուներ են: ԵՄ անդամակցությունը հիմնված է թեկնածուի հաջողությունների վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայության եւ ժողովրդավարական չափանիշների հարգումը, ԶԼՄ-ների ազատությունը եւ դատական իշխանության անկախությունը, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական կոնկրետ բարեփոխումների իրականացումը: Ելույթ ունենալով հանդիպումից հետո՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ շարունակվող լարվածությունը, ինչպես նաեւ Բուլղարիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ ծագած վեճը բարդացնում են իրավիճակը: «Սակայն մենք իսկապես ցանկանում ենք կարճաժամկետ հեռանկարներ տալ Եվրոպայում գտնվող Բալկաններին», - ասել է Մակրոնը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԵՄ պոտենցիալ անդամ երկրների կողմից գործադրվող ջանքերը: «Մենք ցանկանում ենք, որ նրանք լինեն Եվրամիության կազմում: Մենք մեկ եվրոպական ընտանիք ենք», - ասել է ֆոն դեր Լայենը: «Մենք ունենք ընդհանուր պատմություն... նույն արժեքները, եւ ես խորապես համոզված եմ, որ ունենք նույն ճակատագիրը»: Խորվաթիան վերջին երկիրն էր, որն ընդունվեց ԵՄ 2013 թվականին: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանսան «մինչեւ վերջին օրը» պայքարել է, որպեսզի 2030 թվականը հռչակագրում ներառվի որպես Արեւմտյան Բալկանյան բոլոր պետությունների միանալու վերջնաժամկետ, սակայն բախվել է ԵՄ որոշ առաջնորդների հակազդեցությանը: Գագաթնաժողովի ընթացքում, նրա խոսքով, «որոշակի առաջընթաց» է գրանցվել Բալկաններին անդամակցության ավելի շոշափելի հեռանկարներ տալու համար: Սակայն նա նաեւ ընդգծել է, որ մինչ Սերբիան սպասում է անդամակցությանը, նրան անհրաժեշտ է ամրապնդել կապերը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը: «Մինչ մենք գնում ենք ԵՄ, մենք պետք է մտածենք մեր գոյության մասին», - ասել է Վուչիչը: «Մենք պետք է մտածենք մեր առօրյա կյանքի մասին»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է, որ չի աջակցում Սլովենիայի՝ Բալկանյան երկրներին միանալու հստակ ժամկետներ տրամադրելու վերաբերյալ առաջարկը: «Կարծում եմ՝ կարեւոր է, որ պահենք մեր խոսքը. երբ պայմանները բավարարվեն, միացում կարող է տեղի ունենալ», - ասել է նա: Սակայն «առայժմ այն տեղի ունենալ չի կարող, քանի որ պայմանները դեռ չեն կատարվել ոչ մեկի կողմից»: Չնայած առաջընթացի բացակայությանը, ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել դաշինքի՝ Բալկաններում 30 միլիարդ եվրո ներդնելու ջանքերը հաջորդ յոթ տարիների ընթացքում՝ կորոնավիրուսային համավարակի հետեւանքներից վերականգնման աջակցության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման համար: «Շատ կարեւոր է Արեւմտյան Բալկանների երկրներին հասկացնել, թե որքան ենք մտահոգված նրանցով», - ասել է ֆոն դեր Լայենը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58