«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել աշխատող քաղաքացիների համար պատվաստման սերտիֆիկատի կամ 14 օրը մեկ COVID19-ի բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ տեստի ներկայացման պարտադիրությունը: «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք հեռավար աշխատողներին ևս վերաբերում է առողջապահության նախարարի հրամանը: Մեր հարցման հաջորդ օրը տարածվեց հաղորդագրություն, որ անցկացվել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկում, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ»:
Միևնույն ժամանակ, մենք ստացել ենք նաև մեր հարցման պատասխանը, ուր մասնավորաբար գրված է. «Այն դեպքում, երբ աշխատողն աշխատանքն իրականացնում է հեռավար եղանակով, ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ օրը (ընդգծումը մերն է-խմբ.), և հաջորդիվ՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ»։
Ուշադրություն դարձրեք «հեռավար եղանակով» ու «աշխատավայր ներկայանալու օրը» արտահայտությունների համադրմանը: Հեռավար եղանակով աշխատողը, որպես կանոն, աշխատավայր չի ներկայանում, առավել ևս, եթե աշխատավարձն էլ ստանում է անկանխիկ: Այսինքն, ըստ այս պատասխանի, ստացվում է, որ հեռավար եղանակով աշխատողը չի ներկայացնում նշյալ փաստաթղթերը, եթե ԱՇԽԱՏԱՎԱՅՐ չի ներկայանում: Սա՝ ԱՆ գրության տրամաբանությամբ: Այդ դեպքում, ի՞նչ էր նշանակում վերը նշված պաշտոնական հաղորդագրությունը, արդյո՞ք չկա հակասություն: Մի խոսքով, հերթական անգամ գործ ունենք ոչ թե պարզ ու հստակ պատասխանի, այլ նոր հարցեր առաջացնող գործելաոճի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47