ARM | RUS |

Դիարբեքիրի իսլամացած հայերի ինքնության զարթոնքը

28.09.16 | 14:18

Այս հարցազրույցում Գաֆուր Թուրքայը ներկայացնում է թուրքական բանակի գործած վերջին ավերածությունները Դիարբեքիր քաղաքի պատմական կենտրոնում, որտեղ մինչեւ 1915թ. մեծ թվով հայեր էին բնակվում: Նա հատկապես կարեւորում է 2011թ. Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնումը, որտեղ հանգրվանում են բազմաթիվ այցելուներ, և որը մի տեսակ օթեւան է դարձել տարածաշրջանի իսլամացած հայերի փոքր համայնքի համար: Ամբողջովին ավերված «Գյավուրի թաղն» այժմ չկա: Մնում է Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի ներսի մասը, սակայն, զգալիորեն վնասվել է: Գաֆուր Թուրքայը անդրադառնում է նաեւ Դիարբեքիրի և տարածաշրջանի իսլամացած հայերի ինքնության բազմաթիվ խնդիրներին: Ի վերջո, նա ներկայացնում է այն դժվարությունները, որոնց բախվում են այն մահմեդական հայերը, որոնք որոշել են մկրտվել:

-Դիարբեքիրում և նրա շրջակայքում բնակվող իսլամացված հայերն ինչպե՞ս են բնորոշում իրենց ինքնությունը:

-Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է իմանալ, թե ովքեր են մահմեդական հայերը: Խոսքը 1915-ի Հայոց ցեղասպանությունից պատահականորեն փրկվածների՝ այսօր արդեն երրորդ, չորրորդ սերունդների մասին է: Ինքնուրույն մշակույթի տեր այս համայնքի անդամներն այդտեղից կտրվեցին, պարտադիր կրոնափոխ եղան, իսլամացվեցին, զրկվեցին այն հենարանից, որտեղ պիտի պահպանվեր իրենց լեզուն, և շարունակեցին գոյատեւել այլ լեզուներով: Այսօր մահմեդական հայեր կոչվող այս մարդիկ Ցեղասպանությունը վերապրածների սերունդներ են: Ցավոք, նրանք հարյուր տարվա ձուլման են ենթարկվել: Մասնատված լինելով՝ նրանք ստիպված եղան իրենց չպատկանող մի կյանք վարել: Առ այսօր կրած դժվարությունների պատճառով ստիպված եղան թաքցնել իրենց հայկական ինքնությունը: Որովհետեւ հայ բառը այս երկրում օգտագործվել է վատ իմաստով՝ նվաստացնելու նպատակով: Նրանք հնարավորություն չունեցան իրենց սեփական ինքնությամբ, սեփական մշակույթով ապրելու: Նրանցից ոմանք «վատ համբավ» ունեցող հայի կերպարից ձերբազատվելու համար հավատացյալ մահմեդականից էլ մահմեդական են ձեւացել՝ փորձելով թաքցնել իրենց ծագումը: Տառապանքների ու զոհողությունների գնով՝ նրանք հարյուր տարի այս հողերում ստիպված եղան քարշ տալ մահմեդականի անունը:

-Որոշակի պահից հետո այս վիճակն սկսեց փոխվե՞լ:

-Երեք-չորս սերունդ ձուլման ենթարկված մարդկանց այս խումբը, անշուշտ, որոշ չափով այս իրավիճակին հարմարվեց: Նրանք ստիպված եղան շարունակել ապրել իրենց չպատկանող այդ կրոնի, լեզվի, մշակույթի մեջ: Հարյուր տարի շարունակ, կամա թե ակամա, մի այլ մշակույթի մեջ ապրելուց հետո հեշտ չի լինում վերադառնալ պապերի մշակույթին: Սակայն, կա այսպիսի մի փաստ. երբ այս մարդիկ փորձում էին մի կերպ թաքնվել, մահմեդականները նրանց չէին թողնում մոռանալ իրենց ինքնությունը: Ասենք մի թաղում՝ երբ վեճ էր ծագում իսլամացած հայի ու մահմեդականի միջեւ, մահմեդականը դիմացինին ճնշելու նպատակով հիշեցնում էր նրա էթնիկ ինքնությունը: Այնպես որ, այս մարդիկ մի կողմից իսլամացան ու հեռացան իրենց մշակույթից, մյուս կողմից էլ նրանց երբեք թույլ չտվեցին մոռանալ հայությունը։ Հիմա կան մարդիկ, որոնք ինքնությամբ մահմեդական են, բայց տեր են կանգնում նաեւ իրենց հայկական ինքնությանը, իսկ ուրիշներ լիովին ինտեգրվել են մահմեդականներին։ Ոմանք հասել են այն վիճակին, որ ամաչում են հայ լինելուց, չեն խոսում իրենց հայ լինելու մասին, երբ էլ խոսվում է՝ բացասական են հակազդում։ Բայց մի քիչ ավելի բարձր կրթություն ունեցողների, ձախերի շրջանում կան խմբեր, որոնք հայտնվել են սեփական իրականության դեմ հանդիման: Այդ խմբերի մեջ կան մարդիկ, որոնք վերադարձել են իրենց ինքնությանը, կան մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ, ոմանք էլ ասում են՝ «Ես մուսուլման եմ, բայց հայ եմ»։ Հարյուր տարի այնպիսի մի ձուլման գործընթաց է տեղի ունեցել, որ մարդիկ մասնատվել են։ Շա՞տ են հայ ինքնությանը վերադարձողները․ երբ նման հարց են տալիս, ասում եմ՝ «դա մի կաթիլ է լճում»։

-2011թ. Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումից հետո ստեղծված հանդիպման այս կենտրոնը ի՞նչ փոխեց մարդկանց կյանքում։

-Մեկ դար առաջ այս տարածաշրջանում բազմաթիվ հայապատկան պատմական վայրեր կային։ Մշակութային այս հյուսվածքին հասցված վնասի առումով եւս ուծացումը շարունակվեց: Սուրբ Կիրակոսի նման հայապատկան այս կառույցի՝ այս հյուսվածքի վերադարձը չափազանց դրական ազդակ եղավ իսլամացած հայերի համար: Մարդիկ սկսեցին հաճախ գալ այստեղ, տեր կանգնեցին եկեղեցուն։

-Այսպիսով, մի վայր ստեղծվեց ինքնության փնտրտունքների մեջ եղողների համար։ Մինչեւ եկեղեցու վերանորոգումը նման վայր չկա՞ր։

-Ամբողջ տարածաշրջանում և Դիարբեքիրում իրենց հարազատ մի վայր չկար․ այս առումով հասցված վնասը մեծ էր։ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին է։ Խոսքը նախկինում էլ լուրջ դերակատարություն ունեցած մի վայրի մասին է։ 1915-ին՝ Հայոց ցեղասպանության ընթացքում, Դիարբեքիրի հայությունն ամբողջությամբ ոչնչացվեց։ Շրջանի գավառներում փրկվածներն ապաստան գտան Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսում։ Ուստի Սուրբ Կիրակոսը միայն եկեղեցի չէ․ վերաբացումից հետո շատ մարդիկ եկան այստեղ և տեր կանգնեցին։

-Եկեղեցու այցելուները ձեզ հետ շփումներում ինչպիսի՞ կարիքներից, պահանջներից էին խոսում։

-Այստեղ այցելողներն առաջին հերթին հարյուր տարի շարունակ կորուստներ ապրած մարդիկ էին, և մենք զգացինք, որ նրանք իրենց հարազատ են զգում այս վայրում։ Մեր զրույցներում շատ ենք լսել «Ես ինձ այստեղ շատ հանգիստ եմ զգում» արտահայտությունը: Նրանք այդ խոսքը կրոնական իմաստով չէին ասում, այլ` իրենց այստեղ հարազատ վայրում էին զգում, այստեղ իրենք իրենց էին վերագտնում, այս վայրն իրենց էր պատկանում, այստեղ խաղաղություն էին գտնում: Ես տեսել եմ մարդկանց, որոնք եկեղեցու մի անկյունում նստած լաց էին լինում: Պատճառը հարցնելիս նրանք ասում էին, թե «Պապս այստեղ է կնքվել, այսինչն այստեղ է ամուսնացել»։ Հիշելով իրենց անցյալը, արմատները՝ այդ մարդիկ հուզվում ու ողբում էին:

-Հիշում եմ՝ Սուրբ Կիրակոսում ամիսը մեկ նախաճաշ էիք պատրաստում։

-Քանի որ որոշ մահմեդական հայեր կրոնական արարողություններին չէին մասնակցում, որոշեցինք սոցիալական ուղղվածության միջոցառումներ կազմակերպել։ Ամիսը մեկ մարդիկ մեկտեղվում էին, նախաճաշի սեղան էր գցվում։ Եկողների մի մասը գուցե եկեղեցում արարողությանը չէր մասնակցում, բայց նախաճաշի էր գալիս։ Սուրբ Կիրակոսը միայն եկեղեցի չէր։ Դաշնամուրային համերգ տեղի ունեցավ, օրինակ։ Ինչո՞ւ դաշնամուր։ Անցյալում Դիարբեքիրի հայ համայնքը ամեն ամիս դաշնամուրային համերգ է կազմակերպել։ Սուրբ Կիրակոսի` 1915թ. գույքամատյանում եկեղեցուն պատկանող մի դաշնամուր կա։ Այսպիսի անցյալ ունեցող եկեղեցում դաշնամուրի համերգներ կազմակերպեցինք։ Մեկ դար առաջ համայնքի սոցիալական կարիքները եւս եկեղեցի են տեղափոխվել։ Իսլամացված հայերի հետ հավաքվելու համար մենք էլ փորձեցինք նույն բանն անել՝ ճաշկերույթներ կազմակերպելով։

-Տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող էքսկուրսիաներ էիք կազմակերպում, հայոց լեզվի դասընթացներ էիք նախաձեռնել։ Բայց այդ միջոցառումները կազմակերպելիս խոսում էիք նաեւ ձեր ունեցած ոչ բավարար գիտելիքների մասին։

-Պետք է նկատի ունենաք, որ մենք հարյուր տարի այդ մշակույթից կտրված ենք եղել։ Բնաջնջումը և ուծացման գործընթացը մեզ այնպիսի մի վիճակի է հասցրել, որ մի կողմից փորձում էինք ինչ֊-որ բան անել, մյուս կողմից էլ սովորում էինք։ Դիարբեքիրում անցյալում մեծ թվով հայկական դպրոցներ են եղել, այդ թվում` մինչեւ ավագ դպրոցի մակարդակով։ Հարյուր տարի անց մենք հայերենի դասընթացներ կազմակերպեցինք Դիարբեքիրում, փորձեցինք հայերեն սովորել: Պիկնիկներ և էքսկուրսիաներ արեցինք։ Օրինակ, Խարբերդ գնացինք: Ինչո՞ւ Խարբերդ: Նպատակը միայն շրջագայելը չէր, այլ` այդ վայրի անցյալի հետ կապը բացահայտելը։ Մի ուրիշ անգամ շրջագայություն կազմակերպեցինք դեպի Չունգուշ։ Չունգուշում այցելեցինք այն կիրճը, որտեղ Ցեղասպանության ժամանակ մարդկանց կոտորում էին։ Երկու տարի անընդմեջ, ամեն անգամ մոտ հիսուն հոգանոց խմբով Հայաստան այցելեցինք: Հայաստանում հնարավորություն ունեցանք ծանոթանալ պատմական կառույցների, հանդիպել մարդկանց, շփվել նրանց հետ:

-Ըստ պահանջի՞ էիք կազմակերպում այդ միջոցառումները։

-Ոչ այնքան մարդկանց ցանկության, ինչքան մեր նախաձեռնության շնորհիվ էր լինում դա։ Պահանջներ կային, զրույցների ընթացքում ընդհանուր մոտեցումներ եղան: Բայց միայն աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, թե ինչ կարող էինք առաջարկել կամ հանձնարարել մի ամբողջ դար իրենց սեփական մշակույթից կտրված այդ մարդկանց։

-Ձեր միջոցառումները 2015թ. սեպտեմբերից ի վեր դադարեցվել են։ Ընդհարումների և փողոց դուրս գալու արգելքի պատճառով մինչեւ վերջերս եկեղեցի մուտք գործելն անգամ հնարավոր չէր։ Կարո՞ղ եք ասել՝ ներկայում այն ինչ վիճակում է։

-Անցյալ տարվա օգոստոսից սկսած այնտեղ կանոնավոր մուտք չենք ունեցել, ոչ էլ կարողացել ենք աշխատանքներ կատարել: Վերջին անգամ՝ 2015թ օգոստոսի 15-ին մի ծրագիր էինք նախատեսել, դա տեղի չունեցավ: Իրադարձությունների բերմամբ, ծրագրի արտերկրյա մասնակիցները չկարողացան ժամանել, մենք էլ չեղյալ հայտարարեցինք։ Դրանից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակից ելնելով` չկարողացանք որեւէ գործունեություն ծավալել: Խոսքը մի շրջանի մասին է, ուր երկար ժամանակ պարետային ժամ էր գործում, իսկ Սուրբ Կիրակոսը այդ շրջանի հենց կենտրոնում է գտնվում: Ես, օրինակ, միայն 6 ամիս անց կարողացա մուտք գործել եկեղեցի։ Իհարկե, այնտեղ տիրող իրավիճակը շատ լուրջ էր։ Քաղաքը ջարդուփշուր են արել. փողոց չի մնացել, թաղամաս չի մնացել։ Ամեն ինչ ավերվել է՝ տները, խանութները․․․ Միայն հարթ տարածք է մնացել։ Քանդվել են եկեղեցուն պատկանող խանութները։ Եկեղեցու պատերը, տանիքը, զանգակատունը լուրջ վնասներ չեն կրել․ միայն մի պատի վրա մեծ անցք է բացվել։ Սակայն մեծապես վնասվել է ներսի մասը։ Թալանվել է նվերների վաճառքին հատկացված տարածքը։ Ջարդվել կամ կողոպտվել են եկեղեցու միջի իրերն ու պարագաները։ Եկեղեցու ներսն օգտագործվել է որպես ռազմակայան, այնտեղ վառարան են սարքել։

-Անվտանգության ուժերի կողմի՞ց է եկեղեցին որպես ռազմակայան օգտագործվել։

-Հավանաբար այո, բայց ով է օգտագործել, ով է ավերել` անհնար է իմանալ։ Ներկա պահին այն ամբողջովին անվտանգության ուժերի վերահսկողության տակ է։

-Ներկա պահին հնարավո՞ր է արդյոք եկեղեցի մուտք գործել:

-Դեռեւս հնարավոր չէ, մենք հատուկ թույլտվությամբ կարողացանք մտնել։

-Թաղամասի ոչնչացումն ինչպիսի՞ զգացողություն է առաջացնում ձեր մեջ։

-Հոշոտված լինելու զգացումն ենք ապրում։ Հարյուր տարի առաջ այս թաղը հայաբնակ էր, միգուցե 95 տոկոսով հայերով բնակեցված մի վայր էր։ Եկեղեցու վերականգնման շնորհիվ այդ կենսակերպը հիշողություններից կրկին վերադառնում էր մեր գիտակցության մեջ։ Ներկա պահին, ցավոք, ոչինչ չունենք: Եկեղեցին կանգուն է, բայց քանդված բոլոր տները հայկական քարե տներ էին: Մկրտիչ Մարկոսյանը այս թաղի հետ կապված «Գյավուր թաղ» վերնագրով մի ստեղծագործություն ունի։ Մեր ընկերներից մեկն այս դեպքերից հետո կատակելով ասում էր․ «Գյավուրը գնացել է, թաղը` մնացել»: Գյավուր թաղում գյավուր չէր մնացել, հիմա թաղամասն էլ չմնաց։ Հարյուր տարի առաջ մարդկանց ոչնչացրին, հիմա նրանց բնակած վայրերն էլ ոչնչացան։

-Սուրի, այդ թվում նաեւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու շրջանում պետականացման վերաբերյալ անցյալ մարտի որոշման հարցում որեւէ զարգացում կա՞ արդյոք։

-Պետականացման որոշումը չեղյալ համարելու համար բոլոր տեսակի դիմումները ներկայացված են դատարան։ Տարբեր հաստատություններ արդեն դատարան են դիմել, մեր հիմնադրամն էլ է հայց ներկայացրել։ Այս պահի դրությամբ դատական գործընթացը շարունակվում է։ Դեռ փաստացի ոչինչ արված չէ․ ինչպես կա, այդպես էլ մնում է։ Իրականում, թաղամասում բան չի մնացել, ի՞նչ կկառուցեն դրա տեղը` չգիտենք։ Դիարբեքիր այցելելիս նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները բանավոր հայտարարեցին, որ թաղամասը վերականգնվելու է. ոչ ոք չի տուժելու։ Բանավոր կերպով ասվեց, որ եկեղեցին չի օտարվելու։ Դիարբեքիր այցելելիս վարչապետն ու նախարարներն ասում են, որ «պաշտամունքային կառույցները չեն կարող բռնագրավվել, չենք պետականացնելու»:

-Բայց դրանք բանավոր ասված խոսքեր են, հարկադիր բնույթ չեն կրում, այդպես չէ՞։

-Անշուշտ, իրավական առումով վիճակը պարզ է․ այն անհապաղ օտարման գործընթացով բռնագրավված է։

-Քիչ առաջ խոսում էիք մի շարք մարդկանց կողմից բռնազավթված, իսկ այժմ գետնին հավասարեցված խանութների մասին, որոնք եկեղեցու սեփականությունն են։ Դուք մտադիր էիք դրանք հետ բերել, սակայն քանի որ դրանք այլեւս գոյություն չունեն, այդ մասին մտածելն անգամ ավելորդ է, այդպես չէ՞:

-Այդ կալվածքներն արդեն բռնազավթված էին։ Հետ վերցնելու բան էլ չմնաց այլեւս։ Այնպես եղավ, որ ներկայում այդ հողատարածքը պետական սեփականություն է դարձել: Իշխանությունների խոսքով՝ այս հարցում տուժողներ չեն լինելու: Բայց ինչ է լինելու` դեռեւս չգիտենք:

-Խոսեցինք հայ ինքնությանը վերադառնալ ցանկացողների ակնկալիքներից։ Ինչպիսի՞ դժվարությունների են բախվում, օրինակ, մկրտվել ցանկացողները։

-Հարկավոր է լինում հետեւել Պատրիարքարանի պահանջած որոշակի ընթացակարգերի և ծիսակարգերի։ Վեցամսյա ուսուցման մի գործընթաց կա։ Հայաստանում կաթողիկոսությանը դիմելով` երկու մկրտություն իրականացրինք։ Պատրիարքությունը որոշակի կանոններ ունի․ «Առանց մեր գիտության` ոչ ոք պետք չունի Հայաստանում մկրտվելու: Եթե կարիք լինի, մենք այստեղ հարկ եղածը կանենք», – ասում են նրանք։ Նման ցանկություն ունեցող անձը նախ և առաջ պետք է գնա իր անձնագրում «իսլամ» ձեւակերպումը փոխի «քրիստոնյա»-ով: Անցյալում դա արվում էր դատական կարգով, հիմա արդեն անձնագրային վարչությունում է արվում։ Այս կանոններն էլ բնական են։ Պատրիարքարանը ասում է՝ «Ես ինչո՞ւ պիտի մկրտեմ անծանոթ մարդուն, որը գուցե եւ քրիստոնյա չէ»։ Այդ տեսակետից նա իրավացի է։ Սակայն մյուս կողմից, նման ցանկություն հայտնող մարդիկ երբեմն արդեն չորս սերունդ է` իսլամացված են, և նրանց հայկական ծագումը բոլորին հայտնի է։ Դիմելու դեպքում՝ հայկական արմատներին վերադառնալ ցանկացողները որոշակի ընթացակարգից հետո կարողանում են այդ անել:

-Կրոնի՝ մասնավոր ոլորտում մնալու անհնարինությունի՞ց է առաջանում արդյոք խնդիրը։ Թուրքիայում ոչ ոք չի կարողանում ասել՝ «Անձնագրում կրոնս չփոխեմ, բայց անձնականում քրիստոնյա լինեմ»։

-Անցյալում ինքնության քարտում կրոնի դիմաց «հայ» կամ «ասորի» էր նշվում։ Հիմա դա էլ վերացավ, պարզապես «քրիստոնյա» է գրվում: Պատրիարքարանը իր տեսակետից իրավացի է, բայց հարյուր տարի իրենց ինքնությունից կտրված մարդկանց համար դա բավական ծանր գործընթաց է։

-Եթե կարողանաք կրկին մուտք գործել եկեղեցի և վերսկսել ձեր գործունեությունը, մտադի՞ր եք կազմակերպել հայոց լեզվի դասընթացներ և այլ միջոցառումներ։ Այդ հարցում Ստամբուլի հայկական կազմակերպությունները ձեզ աջակցություն ցուցաբերո՞ւմ են։

-Հավանաբար նորից կկազմակերպենք։ Ցանկանում ենք իմանալ մեր լեզուն, մեր մշակույթը, մեր ամեն ինչը: Այս հարցը երկու հարթություն ունի` մեկը ֆինանսական է, դասընթաց կազմակերպելը նյութականի հետ է կապված։ Սակայն ամենադժվարը ուսուցիչ գտնելն է․ մեկը, որ կկարողանա բնակվել Դիարբեքիրում կամ հաճախակի ճամփորդել։ Սա դժվար լուծելի հարց է։ Այս առումով բարդություններ կան։ Ստամբուլում ծնված-մեծացած մի ուսուցչի այստեղ բերելը դժվար է։ Ստամբուլի հայկական դպրոցների վիճակն արդեն հայտնի է՝ շատ քիչ թվով ուսուցիչներ կան: Սակայն դա չի նշանակում, որ մենք մեր մտադրությունից հետ կկանգնենք: Անպայման կփորձենք վերսկսել դասընթացը։

akunq.net


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

14:48

Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

14:28

Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան

Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան

14:04

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են...

13:35

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

13:03

Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորների մեջ երեխաներ կան

Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան․...

11:33

Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն...

11:04

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ...

10:17

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ. Ռուբեն վարդապետ

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ....

10:00

Մարդիկ Բաքվի բանտում պաշտպանում են, իսկ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը տրորում է պետական շահը

Մարդիկ Բաքվի բանտում պաշտպանում են, իսկ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը տրորում է պետական...

00:00

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

16:46

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ (տեսանյութ)

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ...

16:26

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

16:04

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի...

15:42

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված...

15:22

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. ԿԲ նախագահ

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական...

15:05

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական...

14:45

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է արել

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է...

14:23

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները. «ՀայաՔվե»

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների...

14:09

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք...

13:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55